00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «կորած» գույքն ու «անհետացած» փողերը

CC BY 2.0 / bark / moneyПаспорт и деньги
Паспорт и деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուշագրավ բացահայտումներ է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2015 – 2017թթ.-ի գործունեության վերաբերյալ: Հայտնաբերված չարաշահումներով ու չհայտնաբերված գումարներով իրավապահներն արդեն զբաղվում են:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործությունը պետության վրա 3-4 անգամ ավելի թանկ է նստել: ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է հիմնադրամի 2015 – 2017թթ.-ի գործունեությունն ու պարզել, որ բարեգործական նպատակներով գնված շատ ապրանքների դիմաց հիմնադրամը դրանց իրական արժեքից մինչև 380 % ավել գին է վճարել:

Счетная машинка - Sputnik Արմենիա
Հաշվեքննիչ պալատը գործի է անցել. բոլորին են ստուգելու

Խոսքն անապահով ընտանիքների համար կառուցված տների, բնակարանների, կառուցված ու վերակառուցված մանկապարտեզների ու դրանց համար ձեռք բերված կենցաղային տեխնիկայի մասին է:

Ընդ որում, այս ամենը ձեռք է բերվել առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով ու բացառապես «ՀԱՏՄ» ՍՊԸ-ից, որի հիմնադիրն, ի դեպ, ԱՄՆ-ի ՀՀ օգնության հիմնադրամն է:

Այս ընկերությունն արտադրող չի հանդիսանում, այլ հանդես է եկել որպես միջնորդ: Արդյունքում իր գնած 11 103 դրամանոց աթոռը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է վաճառել 29 360 դրամով, 12 609 դրամանոց աթոռները՝ 35 160 դրամով, իսկ 18 168 դրամանոցները՝ 58 418 դրամով:

Դե, իսկ անապահով ընտանիքների համար գնված բարեգործական կենցաղային ամբողջ տեխնիկան «ՀԱՏՄ» ՍՊԸ-ն գնել է 23 609 100 դրամով, բայց հիմնադրամին վաճառել 39 996 800-ով, այսինքն` ավելի քան 16 մլն դրամով ավելի թանկ:

Ըստ Հաշվեքննիչ պալատի` 2015-17թթ-ին ՀՀՀ-ն այս ընկերության հետ 50 պայմանագիր է կնքել՝ վճարելով շուրջ 919.5 մլն դրամ:
Ճանապարհաշինական ծրագրերի վրա ևս ՀՀՀ-ն բավական շռայլ ծախսեր է արել: Օրինակ՝ 2015թ-ին բիտումի գնման 2.9 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Մերիան Գրուպ» ընկերության հետ: Գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի ու իրական շուկայական գների ուսումնասիրման արդյունքում Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ այդ ընկերությանն իրականում 66.5 մլն դրամ ավել գումար է վճարվել: Բացի այդ, ընկերությունը մրցութային առաջարկում խոստացել է բիտումը ներկրել ՌԴ-ից, բայց դրա մի մասը բերել է ԻԻՀ-ից:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ ՀՀ-Արցախ-սփյուռք եռամիասնության գրավական

ՊԵԿ-ից ստացված տեղեկությամբ էլ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում այլ ընկերություններ ՌԴ-ից բիտումը Հայաստան են ներմուծել 1 տոննան 135 000 դրամով, իսկ «Մերիան Գրուպն» այն հիմնադրամին է մատակարարել 195 000 դրամով:

Բացի այդ, պայմանագրով նախատեսված 1.759 տոննան ընդհանրապես չի մատակարարավել, բայց ո՛չ պայմանագրում է փոփոխություն կատարվել, ո՛չ էլ տույժ-տուգանք է վճարվել պայմանագիրը խախտելու համար:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի համար մազութի գնման պայմանագրում ևս չարաշահումներ են բացահայտվել: Այս դեպքում այն կնքվել է «Բարսել» և «Դորոժնիկ» ՍՊԸ-ների հետ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

Նախատեսված մազութից 575.1 տոննա պակաս է ներմուծվել, իսկ 145 000 դրամով ԻԻՀ-ից Հայաստան ներմուծվող մազութը ՀՀՀ-ին է վաճառվել 176.200 դրամով:

Էլ ավելի ուշագրավ են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների հետևանքները:
Հաշվեքննիչ պալատի հաշվարկներով` միջոցառումների ընթացքում օգտագործված` հիմնադրամին պատկանող 120.3 մլն դրամի գույք հիմնադրամին չի վերադարձվել: Համենայն դեպս, միջոցառումների ավարտին դրանք չեն հաշվառվել ու ՀՀՀ պահեստ մուտք չեն արվել:

Участники 7-х Панармянских игр посетили мемориальный комплекс Цицернакаберд (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում

Հաշվետվություններում նշվել է, որ ասուլիսների կազմակերպման, գովազդների վրա հիմնադրամը 15 մլն դրամ կանխիկ գումար է ծախսել, բայց այդ գումարը փաստացի չի արձանագրվել:

Չեն արձանագրվել նաև Հայաստանում ու արտերկրում կազմակերպված համերգների տոմսերի վաճառքից ստացված գումարները: Դրանք ո՛չ հիմնադրամի բյուջե, ո՛չ պետական բյուջե մուտք չեն արվել:

Այսպես, օրինակ, միայն «Սպի» ֆիլմի ցուցադրության եկամուտը կազմել է 140 200 դոլար: Դրա 50 %-ն, ըստ պայմանագրի, պետք է ստանար հիմնադրամը: Բայց գումարի ճակատագիրն անհայտ է: Դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՊ-ին չի հաջողվել գտնել:

Փոխարենը գտնվել են այլ փաստաթղթեր: Օրինակ՝ միջոցառումների ժաանակ օգտագործվող ուղեփակոցները «Հայաստան» ՀՀ-ն վարձակալել է Գերմանիայում գրանցված ինչ-որ կազմակերպությունից՝ արդյունքում վճարելով 10 902 800 դրամ ավելի, քան, եթե վարձակալեր հայաստանյան ընկերություններից:

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը. տեսանյութ

ՀՊ-ի բացահայտած այս ու մի շարք այլ ուշագրավ փաստեր ՀՊ նախագահն առաջիկայում կներկայացնի ԱԺ-ի քննարկմանը:

Հունիսի 24-ին նշանակված ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որի ժամանակ ներկայացվելու են նաև այս ուսումնասիրության արդյունքում բացահայտված նյութերը:

Իսկ մինչ այդ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության ընթացքում հայտնաբերված չարաշահումները Հաշվեքննիչ պալատն արդեն տրամադրել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Դրանք կցվել են հիմնադրամի նկատմամբ արդեն իսկ հարուցված ու նախաքննության փուլում գտնվող քրեական գործին:

Լրահոս
0