16:13 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
91620

ԵԽ–ի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները նշել են, որ եվրոպական ֆոնդերից 92 միլիոն եվրո է մոբիլիզացվել Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է նամակի թարգմանությունը։

«Եվրոպական միությունը և Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արևելյան գործընկերության ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»,– գրված է նամակում։

Պաշտոնյաներն անդրադարձել են նաև կորոնավիրուսի մարտահրավերին` նշելով, որ այդ արհավիրքը վերաբերում է բոլորիս:

«Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է: Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին»,– նշել են եվրոպացի պաշտոնյաները:

Նրանք վստահեցրել են, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար։

Ըստ թեմայի

«Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի գործերին». Ալեն Սիմոնյան
Տուսկն ընդդեմ Փաշինյանի. արձագանք Բրյուսելի՞ց, թե՞ եվրոպացի բյուրոկրատի անձնական կարծիքը
Սերժ Սարգսյանը հայաստանյան զարգացումները ներկայացրել է ԵԺԿ–ին, Տուսկը մտահոգվել է
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, պաշտոնյա, Հայաստան

Գլխավոր թեմաներ