06:48 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1594)
292 0 0

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 771–ով և հասել 22 488-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10,625 (+261) մարդ, կատարվել է 102,736 (+2,336) թեստավորում, առողջացել են վարակվածներից 11,335 (+538)-ը։ Գրանցվել է մահվան 397 (+11) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 131 (+1)։

Հունիսի 24-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 21 717 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Շնչառությունը յոգայի մեթոդով կառավարելն օգնում է փրկվել կորոնավիրուսից

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1594)

Ըստ թեմայի

«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով
Բժիշկներն անդառնալի հետևանքներ են հայտնաբերել նրանց մոտ, ովքեր կորոնավիրուս են տարել
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, թեստ

Գլխավոր թեմաներ