00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ «գեյերի» ժողով է...». Փաշինյանը փոշմանել է

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի տեղեկություններով` ընդդիմությունը թաքցնում է, որ վարակվել է ու թաքուն տեղերում է հոսպիտալացվում:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հակաքարոզչության դեպքերին:

Тестирование на антитела к коронавирусу - Sputnik Արմենիա
771 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 22 488

«Ես տեսնում եմ, որ նույնիսկ սոցիալական ցանցերում այսպիսի գրառումներ կան, որ կառավարությունը կորոնավիրուսից օգտվելով` ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք: Սրանով իրենք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անելու: Այդ երբվանի՞ց է համբուրվելով բարևելը դառել մեր ազգային ինքնագիտակցության մաս: Ասենք՝ Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը որ փողոցում հանդիպել են, բարևել, գրկել, փաթաթվել, իրար համբուրե՞լ են, կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը: Այդպիսի պատմական տվյալների, ես, անկեղծ ասած, չեմ տիրապետում»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Վարչապետը նշեց, որ կառավարությունը, տուրք տալով մարդու իրավունքների ոտնահարման մասին ահազանգերի, թերևս սխալ է թույլ տվել՝ արտակարգ դրության ռեժիմից հանելով տեղեկատվության տարածման սահմանափակումները:

«Դե, չենք ոտնահարում հիմա: Ով ինչ ուզում, ասում է. մեկն ասում է՝ չիպ են դնում, մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ էդ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ «գեյերի» ժողով է, մի տեղ նատուրալների ժողով է, մի տեղ հակահայկական ժողով է, երրորդ տեղում պրոթուրքական ժողով է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հայտնեց, որ այն մարդիկ, որոնք անգամ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին դնում, հիմա կորոնավիրուսով են վարակվում, ու կորոնավիրուսը տարածվում է արդեն այդ կեղծ լուրերը տարածողների շրջանակներում:

События у здания СНБ после заседания Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանները կուժեղացնեն հակակորոնավիրուսային հսկողությունը բակերում

«Մի մասինը հրապարակվում է, մի մասինը` հարիր չէ իրենց, չեն ուզում խոստովանել, որ իրենք վարակվել են: Մի մասը հոսպիտալացված են, մի մասը սպասում են հոսպիտալացման, հեսա կահազանգեն՝ «բա ինչո՞ւ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք, դրա համա՞ր»: Մի մասը գնում են, թաքուն տեղերում են հոսպիտալացվում՝ շրջապատից թաքցնելով, որ իրենք կորոնավիրուսով հիվանդ են»,- ասաց Փաշինյանը: 

Հիշեցնենք` արդեն երկու օր է, ինչ լուրեր են հայտնվում այն մասին, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում:

Պատգամավորներից ոմանք իրենք են հաստատել իրենց վարակված լինելու փաստը:

Նրանց թվում են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով

Լրահոս
0