ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նոր նշանակումներ են արվել վարչապետի աշխատակազմում ու ՊԵԿ-ում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արշակ Գասպարյանը: Նշենք, որ նա 2019թ․ փետրվարի 25-ից զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի պաշտոնը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` համալրվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի՝ տևական ժամանակ թափուր մնացած պաշտոնը:
Այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Խաչատրյանը:
Վարչապետի որոշումներն այսօր հրապարակվել են կառավարության պաշտոնական կայքում:
Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանի առաջարկով