00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում․ արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում․ արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի ընտանիքին մեղադրեց ՁորաՀէԿ-ը գողանալու, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն անելու, հյուրանոցներ ունենալու, հեռուստաընկերություններ խլելու ու ընտրություններ կեղծելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. 2019 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ-ում եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա արձագանքեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատական ելույթին ու նշեց, որ այն իրեն հիշեցրեց 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը:

Эдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան

«1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում հրապարակվել էր Հանրապետության հրապարակի լուսանկարը և այդ հրապարակի կենտրոնում՝ մարդկային դիակ: Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը, կարծեմ նույնիսկ համապատասխան մակագրությամբ, լույս տեսավ հենց այդ թերթում»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով քննարկել, թե Հայաստանում խոսքի ազատության ինչ մակարդակ կա և ինչպես է այն օգտագործվում:

Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի գոյություն չունենալու մասին կեղծ լուրեր տարածողները մարդկանց մղում են մահվան, քանի որ այդ լուրերը տարածող քաղաքական ուժերը, նրա բնորոշմամբ, համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի ու որքան շատ մարդ մահանա ՀՀ-ում, այնքան իրենք ավելի բարձր խոսելու հնարավորույուն կունենան:

«Ասել ենք և ասում ենք՝ Հայաստանում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն թափանցիկ, որ այդ ձեր ասած՝ նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցներ` ՀՀ-ի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար»,- ասաց Փաշինյանը:

Մինասյանը հայտարարեց` ժամանակին գործարքի մեջ է մտել Փաշինյանենց հետ, որ իր դեմ չգրեն

Նրա խոսքով` ԱԺ ամբիոնից խոսում են ֆեյքերի գումարտակներ ղեկավարող ու ֆինանսավորող անձինք: Իսկ ժողովրդավարությունն, ըստ նրա, պատգամավորներին «ղազագրեր» գրել տվող կուսակցությունների հույսին չպիտի մնա:

Микаел Минасян  - Sputnik Արմենիա
«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին

Արձագանքելով քաղաքական հետապնդման մասին պատգամավորների հայտարարություններին, Փաշինյանը հակադարձեց. «30 տարի տեսել ենք քաղաքական հետապնդում: Այդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ: Էդ մեզ ինչո՞ւ չէին հրաժարվում կալանք տալ: Թող ասեին՝ չէ, չենք տալիս կալանք: Վզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գա», -ասաց նա:

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը՝ վարչապետը նշեց, որ իրենց ցանկությունը «խամաճիկային հին համակարգը խամաճիկային նոր համակարգով» փոխարինելը չէ:

«Մենք ուզում ենք, որ երկրում լինի անկախ դատական համակարգ: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով և առանց կողմնակի ազդեցությունների ու առանց հին կոռուպցիոն կապերի ու կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, այդ դատավորը մեր գլխի վրա տեղ ունի, այդ դատավորը մեր երկրի, պետության հենասյունն է: Մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու ու դատական համակարգից մյուսներին դուրս շպրտելու համար»,- ասաց Փաշինյանը: 

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ վարչապետը նշեց, որ այդ քաղաքական ուժը ոչ թե բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը, այլ ինքնաոչնչացել է, քանի որ ԱԺ ամբիոնից հերքել է մի բան, որ Հայաստանում գիտեն բոլորը:

Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Միքայել Մինասյանի հետ ոչ մի կապ չունենք». Էդմոն Մարուքյան

«Այսինքն՝ նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել ու ընտրակաշառքով է ընտրվել: Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ որովհետև չկան այլևս: Հայաստանում ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի՛ կարելի ժողովրդին ձեռք առնել»,- ասաց նա:

Փաշինյանի բնորոշմամբ` Հայաստանում այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը՝ քաղաքական դաշտի բարեփոխումը: Նրա կանխատեսմամբ` հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են 2018թ-ի թավշյա հեղափոխությունը պաշտպանած ուժերը: Վարչապետը շեշտեց, որ այսօր կան նման ուժեր, որոնք ևս քննադատում են իշխանությանը, ու իրենք ամենաշատը նեղվում են հենց այդ քննադատություններից:

«Մեկն էլ կա` էն մեկի ընտանիքից, կուխնու սեղանի տակից դուրս չի գալիս, մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս՝ դուրս եկեք ֆեյսբուքից, հաղորդակցվեք իրականության հետ: Դու հըլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»,- ասաց Փաշինյանը՝ դահլիճում բուռն ծիծաղ առաջացնելով:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև բյուջեի չկատարման մասին քննադատութուններին՝ չհերքելով, որ 2019թ-ի բյուջեն թերակատարվել է, ընդ որում՝ հիմանակում կոռուպցիոն գումարների խոստացված վերադարձի մասով:

«Ես նախընտրական շրջանում ասել եմ, որ առաջիկա տարիներին մենք պետք է 1.5-2 մլրդ դոլար ի վիճակի լինենք դնել զինված ուժերի և մեր անվտանգության բարձրացման վրա, և այդ գումարները պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում այդ նպատակով ընդունվել են ապօրինի գույքի բռնագանձման, բանկային գաղտնիքի բացահայտմանն ուղղված օրենքներ, բայց կոռուպցիոն համակարգը, նրա բնորոշմամբ, ամենաշատը փող է սիրում ու չի ցանկանում փողից հրաժարվել:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ «գեյերի» ժողով է...». Փաշինյանը փոշմանել է

«Մենք ասում ենք՝ ՁորաՀէԿ-ը գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանի՛ք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանի՛ք, «Հիլթոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա Սյուիթ» հյուրանոցը ձերն է, ՀՀ լրատվական դաշտը սեփականատերերից զոռով խլել եք՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, այլ հեռուստաընկերություններ: Մենք ասում ենք, որ ընտրությունների կեղծման համակարգ է գործել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել՝ սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ բեմադրությունների նպատակն է եղել բոլորին կենտրոնացնել մեկ տեղամասում ու մյուսներում անարգել կեղծիքներ անել:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև իր ընտանիքին ուղղվող մեղադրանքներին՝ մաքսանենգության, կոռուպցիայի վերաբերյալ:

«Մեզանից ուզում են ստանալ իրենց կերպարը, քանի որ հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը: եվ, քանի որ ուզում են հեղափոխություն անել, ուզում են այդ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձանից կերտեն Սերժ Սարգսյան, ինձանից կերտեն մի հատ եղկելի կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ նպատակը չի իրագործվի:

«Պարզվում է` ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ». Մինասյանի համակարգչի ֆայլերը գտել են

2020թ-ին, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ում կա միայն մեկ ճգնաժամ, և դա կորոնավիրուսի ճգնաժամն է: Մնացած ճգնաժամները, ըստ նրա, բխում են դրանից, և կորոնավիրուսի հաղթահարմամբ հաղթահարվելու են նաև մյուս բոլոր ճգնաժամները:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ավելի լռեցնի ընդդիմախոսներին: Եվ փոխարենը ոչինչ չի անում տնտեսությունը զարգացնելու, մարդկանց կյանքը լավացնելու համար:

Մարուքյանն ընդգծեց, որ իշխանությունը զբաղված է մամուլում տեղ գտած քննադատություններով և ընդդիմախոսներով:

«Ինձ վրա հարձակվում եք, մյուս ֆրակցիայի ղեկավարի նկատմամբ գործ է հարուցվում: Ասում եմ՝ ապացույցներ չկան: 87 հոգի քվեարկում է, գնում է` դատարանը բաց է թողնվում»,- ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով ընդդիմությանը ճնշելու, ընդդիմադիր թերթերին ճնշելու, լռեցնելու մեջ։

Նշենք` Էդմոն Մարուքյանը նաև հայտարարեց, որ 2019թ-ի բյուջեի կատարողականը թերակատարված է, ուստի իրենք դեմ են քվեարկելու ներկայացված հաշվետվությանը:

Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը

Լրահոս
0