08:53 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (441)
259 0 0

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկը հիմա դիմում է գրում, որ հետ վերցնեն դեռ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած երկու դիմումները։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի Սահմանադրական դատարան ուղղված իր դիմումներից։ Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։ 

«Այսօր առավոտյան Քոչարյանի հետ վերջնական քննարկել ենք ու որոշել ենք հետ վերցնել մեր` ՍԴ տված դիմումները։ Հիմա փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում է գրում, որ հետ վերցնենք մեր` դեռ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած երկու դիմումները` ուղղված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանելիությանը Սահմանադրության 72, 73, 78 և 79 հոդվածներին»,–ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը հստակ դիրքորոշում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա նա պետք է պահանջի, որ իր փաստաբանները ՍԴ–ից հետ վերցնեն դիմումները։

Օրբելյանը նշեց, որ քաղաքական բոլոր ուժերին խնդրում են Սահմանադրության հետ կապված գործընթացներում Քոչարյանի անունը չշոշափել` գործընթացը դիտարկելով բացառապես պառլամենտական ֆրակցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում։ Նրա խոսքով` եթե որևէ քաղաքակն ուժ մտածում է, որ սահմանադրական փոփոխությունների գնալու առումով կան խախտումներ, չպետք է սպասի ինչ–որ ամսաթվի և միանա այդ գործընթացին։

Հունիսի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ կմտնի հունիսի 26-ին։ ԲՀԿ–ն նույն օրը հայտարարեց, որ ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար, քանի որ նախագիծը հակասում է մայր օրենքին։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ երեկ հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացված և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։

Քոչարյանի պաշտպանը հայտնեց նաև, որ այս, ինչպես անվանում են մի շարք քաղաքական շրջանակներ, «սահմանադրական կարգի տապալման» գործընթացի հետ իրենք որևէ առնչության չեն ուզում ունենալ։

Նրա մեկնաբանմամբ` այս պահին իրենք ուրիշ գործիքակազմ չունեն, քան դիմումը հետ վերցնելը։ Օրբելյանը վստահեցնում է` իրենց դիմումից հրաժարվելու պատճառը ՍԴ կազմը չէ։

«Ինչ կազմ ուզում է` թող քննի մեր դիմումները, ուղղակի մենք տեսնում ենք, որ ՍԴ փոփոխությունների առնչությամբ ՍԴ դիմելու համար ֆրակցիաներից մեկն իր քայլերը կապում է Քոչարյանի գործի քննության հետ»,– ասաց Օրբելյանը։

Օրբելյանը հավելեց, որ ակնկալում է` Առաջին ատյանի դատարանում արդարացվելու են, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը Վենետիկի հանձնաժողովը հաշվի առնելով` պետք է գործը կարճի։ Նա հիշեցրեց, որ ներկայացրել են գործը կարճելու միջնորդություն, որը հետաձգվել է, սակայն հիմա կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առնչությամբ, որից ելնելով էլ այդ հոդվածով գործը պետք է կարճվի։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ 

Հունիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրեցին, որ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (441)

Ըստ թեմայի

«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին
«Լուսավոր Հայաստանը» չարեց այդ քայլը և դարձավ «իշխանության նախագիծ»
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը․ Վիկտոր Սողոմոնյանը` նրա ինքնազգացողության մասին
թեգերը:
Արամ Օրբելյան, Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ