12:01 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
297 0 0

Ռուսական դիվանագիտությանը հաճախ են քննադատում, որ այն չափազանց սերտ աշխատում է Հայաստանի իշխանությունների, բայց ոչ ընդդիմության հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik․ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հանդիպումները հայաստանյան ընդդիմության հետ չեն բացառում ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցությունը։ Նման հայտարարություն է այսօր արել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած «Իրադարձությունները Հայաստանում․ հայացք Մոսկվայից» առցանց տեսակամրջի ընթացքում։

Մարկեդոնովը նշել է, որ որոշ հայկական ԶԼՄ-ներ պնդում են, թե Մոսկվան աջակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` հիմք ընդունելով ՌԴ դեսպանի հետ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը։ Մինչդեռ բոլորովին վերջերս ռուսական իշխանություններին մեղադրում էին, թե նրանք հարաբերություններ չեն կառուցում հայաստանյան ընդդիմության հետ։

«Հիմա ռուսական դիվանագիտությունը սկսել է աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ»,-ասել է Մարկեդոնովը։

Ընդ որում, նրա խոսքով, դա չի չեղարկում ՀՀ պաշտոնական ղեկավարության հետ փոխգործակցությունը։ Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն հայտարարել, օրինակ, ընտրությունների կամ իշխանության որոշումների ոչ լեգիտիմ լինելու մասին։

ՀՀ և ՌԴ պաշտոնական անձանց միջև երկխոսությունը շարունակվում է։ Երկկողմանի կապերը՝ Պուտին-Փաշինյան պաշտոնական հանդիպումների քանակով, թերևս գերազանցել են Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումների քանակին։ Մնացականյանն ու Լավրովը, Տոնոյանն ու Շոյգուն նույնպես պարբերաբար հանդիպում են։

Սակայն ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումները ևս արգելված չեն։ Վանեցյանը (որը հանդիպել էր Կադիրովի հետ,– խմբ․), օրինակ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների լեգիտիմ մասնակից է, որն իրավունք ունի հանդիպել յուրաքանչյուրի հետ, ում հետ հարկ է համարում։

«Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են»,-նշել է Մարկեդոնովը։

Նրա խոսքով՝ 2018 թ․-ին արևմտյան ԶԼՄ-ները զարմանում էին, թե ինչու Պուտինը ճանաչեց Փաշինյանի լեգիտիմությունը։ Որովհետև Ռուսաստանում հասկանում էին, որ նրան աջակցում է ժողովուրդը։ Փաշինյանի հետ շփվում էին և կշարունակեն հանդիպել։

Ինչի՞ մասին են խոսել ՌԴ դեսպան Կոպիրկինն ու Մարուքյանը

Բայց դա չի նշանակում, որ այլ քաղաքական գործիչների հետ շփվելու կարիք չկա։ Բոլոր երկրներում բոլոր դեսպանները, դիվանագետները այդպես են աշխատում։ Մարտի 8-ին Վրաստանում քաղաքական փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրվեց իշխող կուսակցության և 30 ընդդիմադիր կուսակցությունների միջև։ Ստորագրումը տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանի նստավայրում։

Փորձագետի խոսքով՝ դրանում որևէ արտառոց բան չկա, տարբեր քաղաքական ուժերի հետ աշխատելը սովորական փորձ է։ Եվ Ռուսաստանը հաշվի է առնում իր նախկին սխալները։

Նշենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներգրավված է երեք քրեական գործում․ նրան մեղադրում են խաղային բիզնեսի ոլորտում ապօրինի գործունեության կազմակերպման, 2017թ․-ի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու և հողատարածքների ապօրինի յուրացման մեջ։

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ ԱԺ բոլոր՝ իշխող «Իմ Քայլը», ընդդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

ՌԴ-ՀՀ հարաբերություններում ձեր շահագրգռությունը բարձր է գնահատվում. Պուտինը` Սարգսյանին

Ըստ թեմայի

Փաշինյանն ազգանուն չէ, այլ յուրահատուկ ինստիտուտ. Մարկեդոնով
ՀՀԿ–ն կարող է «վերադիրքավորվել» Վիգեն Սարգսյանի շուրջ և հնարավորություն ստանալ. Մարկեդոնով
Ղարաբաղում անդորր է, բայց կան նաև վտանգավոր միտումներ. Մարկեդոնով
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Մոսկվա, Երևան-Մոսկվա, Երևան

Գլխավոր թեմաներ