06:30 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել և արդեն իսկ քայլեր է արել կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակման դեպքով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քննություն է տարվում՝ պարզելու կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, Facebook սոցցանցի «Զնդան» անունով էջը հրապարակել էր «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար» հոդվածը, որին կցել էր կորոնավիրուսից մահացած 132 անձանց տվյալները։

«Դեպքի առթիվ հունիսի 3-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը)։ Գործի նախաքննությունը կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այն վարույթ է ընդունվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՔԿ–ն հայտնում է, որ Facebook.com–ի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ըստ թեմայի

771 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 22 488
«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին
Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծննդատան մոտ ծառայություն է մատուցել
թեգերը:
Մահ, ՀՀ քննչական կոմիտե, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ