00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են

© Photo : press office of the President of RAПрезидент Армении Серж Саргсян с семьей
Президент Армении Серж Саргсян с семьей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի ներկայացրած փաստերն ընդունվել են որպես հանցագործության մասին հաղորդում և ինչ ընթացք է տրվել:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այսօր ԱԺ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերն արդեն իսկ քննվում են քննչական մարմնի կողմից:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատախանելով մեր հարցմանն այն մասին, թե արդյո՞ք դատախազությունը վարչապետի ներկայացրած փաստերը ընդունել է իբրև հաղորդում հանցագործության մասին:

«Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը՝ կարող եմ ասել միայն, որ ձեր կողմից նշված հանգամանքները քննության առարկա են ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով»,- հայտնեց դատախազի խորհրդականը:

Кадр из очередного ролика Микаела Минасяна - Sputnik Արմենիա
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել

Նշենք, որ հունիսի 8-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ՊԵԿ-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերաբերող փաստերով 2020թ.-ի ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում ոչ թե մեկ, այլ մի քանի քրեական գործ է հարուցվել։

Ընդ որում, դրանցով բացահայտված` Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը ՊԵԿ-ն «աննախադեպ» էր որակել Հայաստանի երրորդ հանրապետության իրավապահ համակարգի պատմության մեջ։ 

Արդյունքում Միքայել Մինասյանին ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու, առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու փաստերով մեղադրանք էր առաջադրվել:

Ըստ քննչական մարմնի` Միքայել Մինասյանը 2017-2018թթ.-ի ընթացքում միլիոնավոր դրամներով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները, բայց չի հայտարարագրել դրանք:

Իսկ 2012-2018թթ-ի ընթացքում Մինասյանը քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով ձեռք է բերել «Սպայկա» ՍՊԸ-ի 49 տոկոս բաժնեմասը, որի վերաբերյալ ևս հայտարարագրերում չի արձանագրել:

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Սարգսյանների ընտանիքի անդամներին պատկանող ուրիշ գույքի մասին ՊԵԿ քննչական մարմինն այս պահին այլ հայտարարություն չի արել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ելույթում բացի «Սպայկա» ընկերությունից, նաև այլ փաստեր ու Սարգսյաններին պատկանող կոնկրետ հյուրանոցների ու ընկերությունների անուններ հնչեցին, որոնց մասին քննչական մարմինը չէր հիշատակել:

Кадр из очередного ролика Микаела Минасяна - Sputnik Արմենիա
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է

ՀՀ վարչապետը, խոսելով ՀՀ-ում առկա կոռուպցիոն հանցագործությունների մասին, բառացիորեն ասաց հետևյալը. «Մենք ասում ենք՝ ՁորաՀէԿ-ը գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանի՛ք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանի՛ք, «Հիլթոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա Սյուիթ» հյուրանոցը ձերն է, ՀՀ լրատվական դաշտը սեփականատերերից զոռով խլել եք՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, այլ հեռուստաընկերություններ: Մենք ասում ենք, որ ընտրությունների կեղծման համակարգ է գործել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել՝ սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով»:

Թե որքանով են այս փաստերը համընկնում քրեական գործում առկա բացահայտումների հետ, ՀՀ գլխավոր դատախազությունը ներկա պահին չի մեկնաբանում՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը:

Հիշեցնենք՝ ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թ.-ի մարտի 23-ին Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Լրահոս
0