22:10 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
218 0 0

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյան անձամբ է ՍԴ աշխատակազմի ղեկավարին հանձնել իրենց դիմումի բնօրինակը:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ՍԴ-ի մոտ լրագրողներին հայտնեց, որ երեկ երեկոյան ՍԴ կայքի միջոցով մուտք են արել դիմումի էլեկտրոնային տարբերակը, այսօր առավոտյանն ինքն անձամբ ՍԴ աշխատակազմի ղեկավարին է հանձնել դիմումի բնօրինակը:

Наира Зограбян выходит из Конституционного Суда (26 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Նաիրա Զոհրաբյան

«Կքննվի հարցը և կորոշվի` մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ, սահմանված ժամկետը՝ առավելագույնը 15 օր է»,- ասաց նա:

Наира Зограбян у Конституционного Суда (26 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Նաիրա Զոհրաբյան

Հարցին, թե իրականում 26, թե 27 պատգամավորի դիմում պետք է ներկայացնի ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը չպատասխանեց՝ հարցը թողնելով ՍԴ-ին:

«Այդ հարցին ո՛չ ես պիտի պատասխանեմ, ո’չ էլ իշխանական նախարարները, որ երեկ իրենց գործը թողած` դարձել էին էյնշտեյններ ու մաթեմատիկական հավասարումներ էին լուծում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Բանն այն է, որ, ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը պետք է ներկայացված լինի 132 պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից, ինչը 26.4-ի է հավասար։ ԲՀԿ-ի դիմումը փաստորեն 26 պատգամավոր է ստորագրել, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել: Իշխանությունը պնդում է, որ դիմումը պետք է ստորագրած լինի 27 և ոչ թե 26 պատգամավոր։

Հունիսի 22-ին ԱԺ–ն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ կմտնի հունիսի 26-ին։ ԲՀԿ–ն հունիսի 26-ին հայտարարեց, որ ստորագրահավաք է նախաձեռնում ՍԴ դիմելու համար, քանի որ նախագիծը հակասում է մայր օրենքին։ Նրանք ունեին 25 ձայն և դիմել էին ԼՀԿ գործընկերներին` միանալ իրենց, քանի որ ևս երկու ձայնի կարիք կար, որպեսզի ՍԴ դիմում ուղարկեին։

ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների

Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացված և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն էլ երեկ հայտնեցին` միջնորդագիր են գրել ՍԴ, ըստ որի` հետ են վերցնում ՍԴ դեռ մեկ տարի առաջ ուղարկած իրենց դիմումները։

Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը

 

 

Ըստ թեմայի

Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին
Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան
ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով
Քոչարյանի փաստաբանները սխալ են արել. Մարուքյան
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Սահմանադրական դատարան, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ