00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում

© Sputnik / Aram NersesyanСудья Ваге Григорян направляется в Конституционный Суд (26 июня 2020). Еревaн
Судья Ваге Григорян направляется в Конституционный Суд (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վահե Գրիգորյանի դիտարկմամբ` կատարված փոփոխություններից հետո ճգնաժամը լուծված է, և ինքն այսօրվանից մասնակցելու է ՍԴ բոլոր նիստերին ու աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Այս պահից Սահմանադրական դատարանում կա 6 դատավոր: Այսօր ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը՝ փաստելով, որ հունիսի 22-ին ԱԺ–ի ընդունած փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել:

«Վեցը բավարար քվորում է ՍԴ-ի` Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ հիմա արդեն ՍԴ-ի ճգնաժամը լուծված է, և ինքն այսօրվանից մասնակցելու է բոլոր նիստերին ու աշխատանքներին:

Հարցին, իսկ այդ դեպքում արդարացի՞ է, որ ինքը մեկ տարի աշխատավարձ է ստացել՝ առանց իր աշխատանքային պարտականությունները կատարելու, Գրիգորյանը պատասխանեց՝  իր մեղքով չէ, որ ինքն իր աշխատանքային պարտականությունները չի կարատել։

«Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին։ Այո, կան իրավիճակներ, երբ պաշտոնյան ի վիճակի չէ նիստերին մասնակցելու։ Այդ ժամանակը իզուր չի անցել, ես մշակել եմ ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում քննարկելով պիտի ընդունենք։ Եվ իմ աշխատավարձ ստանալու կամ ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը որպես ՍԴ ճգնաժամի պատճառ են ներկայացնում որոշ ԶԼՄ-ներ։ Շատ ճիշտ է, որ կենտրոնացել եք այդ ճգնաժամի հարցի վրա, թեկուզև իմ վրա անձնական հարձակումների միջոցով»,- նշեց նա։

© Sputnik / Aram NersesyanՎահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում - Sputnik Արմենիա
Վահե Գրիգորյան

ՍԴ–ի արդեն նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին ու Հրանտ Նազարյանին Վահե Գրիգորյանը մաղթեց իրենց վաստակած հանգիստը վայելել ամուր առողջությամբ և խաղաղությամբ: Իսկ Հրայր Թովմասյանի հետ իր հետագա աշխատանքին վերաբերող հարցին այսպես պատասխանեց. «Մենք այստեղ մեր անձնական կրքերի, հույզերի, շահերի բավարարման համար չենք, մենք այստեղ կոնկրետ առաքելություն ունենք և պարտավոր ենք այդ առաքելության շրջանակներում պարտականությունները կատարել: Նույնիսկ եթե ինչ- որ մեկը կասկած ունի, որ անձնական լարվածությունը կարող է  ինչ-որ փոփոխություն ստեղծել դիրքորոշումներում, դա բացարձակ այդպես չէ»:

© Sputnik / Aram NersesyanՎահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում - Sputnik Արմենիա
Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2019 թ.-ի հունիսի 18-ին:

© Sputnik / Aram NersesyanՎահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում - Sputnik Արմենիա
Վահե Գրիգորյան

ՍԴ աշխատակազմի հայտարարության համաձայն` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցել ՍԴ ոչ մի նիստի, չի ներկայացրել իրեն մակագրված գործերի վերաբերյալ որևէ հաղորդում, չի նախապատրաստել որոշման նախագծեր ու այլ նյութեր:

Наира Зограбян у Конституционного Суда (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը պարզ կլինի 15 օրում

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին։

Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ. Փաշինյան

Լրահոս
0