10:15 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը համոզված է, որ Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ այսօր կարևոր պահ է թե՛ ՍԴ–ի համար, թե՛ Սահմանադրության։ Մելիքյանն իր կարծիքը հայտնեց Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում։Հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մի փաթեթ, որն ուժի մեջ է մտել այսօր։

Адвокат Рубен Меликян у Конституционного Суда (26 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռուբեն Մելիքյան

Ըստ այդ նախագծի` ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն այսօրվանից դադարում են։ Թովմասյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր։

«ՍԴ–ն այն ինստիտուտն է, որն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց բոլորիս հասկանալու, թե մենք ում հետ գործ ունենք` մարդկանց հետ, որ իրավական արժեքներն ընդունո՞ւմ են, թե պատրաստ են ոտնատակ տալ դրանք քաղաքական շահերի համար»,–ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ։ Իրավապաշտպանը նշեց` կա մոտեցում, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը որևէ իրավական ուժ չունի կամ էլ ունի, բայց կիրառելի չէ։ Սա, ըստ Մելիքյանի, ճգնաժամ է նշանակում, սահմանադրական կարգի տապալման գործընթաց։

Անդրադառնալով ԲՀԿ–ի` ՍԴ ներկայացրած դիմումին և ձայների քիչ կամ բավարար լինելուն` Մելիքյանը նշեց, որ հարցի առնչությամբ կարող են տարբեր մոտեցումներ լինել, սակայն կարևորն այն է, թե ինչպես է կիրառողը դա մեկնաբանելու, այսինքն` հենց ՍԴ–ն։

ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների

Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը

Բանն այն է, որ, ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը պետք է ներկայացված լինի 132 պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից, ինչը 26.4-ի է հավասար։ ԲՀԿ-ի դիմումը փաստորեն 26 պատգամավոր է ստորագրել, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել: Իշխանությունը պնդում է, որ դիմումը պետք է ստորագրած լինի 27 և ոչ թե 26 պատգամավոր։

Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ. Փաշինյան

Ըստ թեմայի

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան
Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին
թեգերը:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Ռուբեն Մելիքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ