18:26 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1001 0 0

Քանի դեռ Սահմանադրական դատարանի նոր նախագահ չի ընտրվել, Հրայր Թովմասյանի պարտականությունները կկատարի ամենատարեց դատավորը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Աշոտ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը, մինչև Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրությունը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթ, որն ուժի մեջ է մտել այսօր։ Ըստ այդ փոփոխությունների` ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն այսօրվանից դադարում են։ Թովմասյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը պարզ կլինի 15 օրում։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, որ Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել։

 

Ըստ թեմայի

Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում
«Այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ». Ռուբեն Մելիքյան
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
թեգերը:
Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ