14:26 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (102)
93 0 0

Սահմանադրական դատարանի նախագահ կընտրվի միայն ՍԴ–ում առկա թափուր տեղերը լրացնելուց հետո։ ՍԴ դատավորներն իրենք կընտրեն նախագահ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ այսօրվանից ուժի մեջ է մտել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, իսկ դա նշանակում է, որ ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում։

Նշենք` դադարել է 12 տարուց ավել պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների աշխատանքը` Հրանտ Նազարյանի, որը պաշտոնավարել է առավել քան 24 տարի, Ֆելիքս Թոխյանի, որն առավել քան 22 տարի է ՍԴ դատավոր եղել, ինչպես նաև Ալվինա Գյուլումյանի, որի պաշտոնավարման ընդհանուր տևողությունը կազմել է առավել քան 12 տարի։

«Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում` հունիսի 27-ից սկսած»,–նշված է ԱԺ հայտարարության մեջ։

«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի

Այսօրվանից դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ՍԴ դատավորի ընտրությունը պետք է իրականացվի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Այժմ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։

Սահմանադրության 166-րդ հոդվածը սահմանում է ՍԴ դատավորների և նախագահի ընտրության կարգը։ Ըստ այդմ`դատավորներին ընտրում է ԱԺ–ն` պատգամավորների առնվազն երեք հինգերորդով` 12 տարի ժամկետով: ՍԴ–ն կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ:

Նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Ինչ վերաբերում է ՍԴ նախագահին, ապա Սահմանադրական դատարանն իր կազմից` 6 տարի ժամկետով, ընտրում է նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին։

Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Հայտնի է` ով ժամանակավորապես կփոխարինի Հրայր Թովմասյանին

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն:

ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (102)

Ըստ թեմայի

Բուրիչը ՀՀ–ին հորդորում է մինչ ՍԴ դատավորներին փոխելը անցումային շրջան սահմանել
«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան
ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարություն են տարածել
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Թոշակ, Դատավոր, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ