14:22 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)
115 0 0

Անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը ևս վարակվել է կորոնավիրուսով և չնայած ապաքինվել է, իրեն հաղթանակած չի զգում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կորոնավիրուս հիվանդությունը շատ դաժան է վարակվողի նկատմամբ։ Հիվանդությունն ինչքան արագ կարողանում է տարածվել, այդքան արագ էլ կարողանում է վնաս հասցնել հիվանդների առողջությանը։ Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:

«Իր ոտքով հիվանդանոց եկած քաղաքացին ժամերի ընթացքում կարող է շատ ծանր առողջական խնդիր ունենալ։ Շատ դժվար է մեր պայքարը, և այդպիսի մի դժվար օր էլ ես վարակվեցի կորոնավիրուսով, ունեցա ախտանիշներ, թեստը դրական էր, շատ էի ընկճվել, ինձ դասալիք էի զգում։ Ընկերներս մարտի դաշտում կռվում էին, ես պալատում էի։ Ապաքինվեցի, հաղթահարեցի հիվանդությունը, բայց ինձ հաղթած չեմ զգում։ Կհաղթեմ այն ժամանակ, երբ երկրում այլևս կորոնավիրուսով վարակված հիվանդ չի լինի»,-ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ այս հիվանդությունը հումորի թեմա չէ, սոցցանցերում շոուներ անելու թեմա չէ. այն ընտանիքներ է դժբախտացնում։

«Խնդրում եմ, մի՛ բաժանվեք խմբերի, եղեք մի ամբողջ բռունց, ինչպես զինվորն է կանգնած սահմանին»,-ասաց նա։

Ստիպված ենք գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Փաշինյան

Բժիշկը կրկին հորդորեց մարդկանց դիմակներ դնել ու պաշտպանել մեծերին ու երեխաներին, որովհետև դեռ ոչ ոք չգիտի` այսօր կորոնավիրուսով վարակված և հիվանդությունը թեթև տանող երեխան վաղն ինչ առողջական խնդիրներ կունենա։

Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)

Ըստ թեմայի

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում
Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության կհասնեն նաև իտալացի ու լեհ բժիշկներ
ՀՀ–ում մասնագետները չեն հերիքում. կադրային բացը կլրացնեն անփորձ բժիշկներով
թեգերը:
Կարեն Տոնոյան (բժիշկ), բժիշկ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ