https://arm.sputniknews.ru/20200626/hrdeh-marzahame8gayinhamaliri-taracqum-23532316.html
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել է, որ հրդեհի բռնկումից կես ժամ առաջ այդ հատվածում ահավոր մեծ հրավառություն է եղել։ 26.06.2020, Sputnik Արմենիա
2020-06-26T21:51+0400
2020-06-26T21:51+0400
2020-06-27T00:34+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2353/40/23534063_0:84:1600:989_1920x0_80_0_0_17d10867605d0cf538392f0e010f4cc1.jpg
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2353/40/23534063_0:34:1600:1039_1920x0_80_0_0_053a39ce9b6f1a336a0235e7d9eca9c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հրդեհ, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծիծեռնակաբերդ
հայաստան, հրդեհ, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծիծեռնակաբերդ
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ
21:51 26.06.2020 (Թարմացված է: 00:34 27.06.2020) Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել է, որ հրդեհի բռնկումից կես ժամ առաջ այդ հատվածում ահավոր մեծ հրավառություն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
«Ահազանգով մարզահամերգային համալիրի տարածք են մեկնել 10 մարտական հաշվարկ, այս պահին տեղում աշխատում են և փորձում հրդեհը մարել։ Հրդեհի տարածվածությունն այս պահին գնահատել չենք կարող, չափումները կկատարվեն մարումից հետո»,-ասաց Զարգարյանը։
Հրդեհի մասին լուրն արդեն տարածվել է սոցցանցերում։ Oգտատերերից մեկը հրապարակել է այս տեսանյութը։
Նշենք, որ հրդեհի մասին Facebook-ի իր էջում գրել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր»,-նշել է նա:
Կարապետյանի խոսքով՝ ռեստորանային հրավառությունները լուրջ խնդիր են Երևան քաղաքի համար։
Նրա գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել Մարզահամերգային համալիրի տարածքի հրդեհից։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, հունիսի 15-ին, կրկին հրդեհ էր բռնկվել այդ տարածքում։
Հրդեհ` Ծիծեռնակաբերդի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ