00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք երկխոսել ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին. ՌԴ դեսպանատուն

© Sputnik / Andranik GhazaryanДевушка смотрит телевизор
Девушка смотрит телевизор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի դեսպանատնից նշել են, որ ոչ մի կերպ չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ երկխոսել հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին։

Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում է, որ հեռուստա և ռադիոհեռարձակման քաղաքականությունը Հայաստանի, իբրև ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միաժամանակ, օրենքն ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանում ռուսական հեռուսաալիքների հեռարձակման վրա։ Օրինագծի համաձայն՝ արտասահմանյան հեռուստաալիքները կարող են հեռարձակվել հանրային (անվճար) ցանցում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։

«Ռուսական կողմն արդեն մի քանի անգամ նշել է, որ պատրաստ է համապատասխան երկխոսության։ Սպասում ենք հայ գործընկերների պատասխանին»,-ասվում է հայտարարության մեջ։

Սկսում է գործել նաև «լեզվական անվտանգության» հասկացությունը, որի համաձայն՝ այլ լեզվով հեռուստահաղորդումները կամ ֆիլմերը պետք է ուղեկցվեն հայալեզու հնչյունավորմամբ կամ սուբտիտրերով։ Խոսքը, փաստացի, գլխավորապես ռուսալեզու ծրագրերի մասին է։

Лейла Сарибекян - Sputnik Արմենիա
Յակուբովիչը շոկի մեջ է. հսկա–հայուհին ռուսական առաջին ալիքի եթերում ռեկորդ է սահմանել

Դեսպանատունը հիշեցնում է, որ Հայաստանում ավանդաբար լայն ռուսալեզու լսարան կա, որը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական հեռուստաալիքների նկատմամբ։ Հայաստանի հեռուստատսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ ռուսական «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուսաալիքները բավական մեծ և մշտական լսարան ունեն։ Իսկ այսուհետ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, այդ ալիքները Հայաստանում հնարավոր չի լինի անվճար դիտել։

Նշենք, որ օրինագիծը երկրում ռուսական հեռուստաալիքների արգելափակում չի նախատեսում, այլ առաջարկում է դրանց հեռարձակումն ապահովել ոչ ՀՀ բյուջեի հաշվին։ Օրինագծի կողմնակիցները մատնացույց են անում այն հանգամանքը, որ առանձին դեպքերում եթերում կարող են կարծիքներ հնչել, որոնք այնքան էլ չեն համապատասխանում Հայաստանի տեղեկատվական քաղաքականությանը (այդ թվում՝ մի շարք կետերի վերաբերյալ, որոնց հանդեպ հանրությունը զգայուն է)։ Ցանկացողները կկարողանան դիտել այդ հեռուստաալիքները կաբելային փաթեթներով։

Ռուսական հեռուստաալիքները կարող են փակվել. ՀՌՀ–ն դեմ է արտասահմանյան ալիքների հեռարձակմանը

Ընդ որում, դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ հաճախ են հանդիմանական արտահայտություններ լսում ռուսական հեռուսաալիքներով հեռարձակվող հաղորդումների բովանդակության մասին։

Свердловские герои Победы: Сергей Дадамянц - Sputnik Արմենիա
«Բախտն ինձ ժպտաց, անկեղծ ասած». ռուսական ալիքը պատմել է վետերան Դադամյանցի մասին

«Ցանկացած ԶԼՄ, այդ թվում՝ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որոնց հետ հեռուստադիտողը կարող է համաձայնել կամ չհամաձայնել»,– ասվում է հայտարարության մեջ։

«Սրանք բոլորը մտքեր են, որոնք ոչ մի կերպ չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։ Հայաստանի խորհրդարանականները իրավասու են քվեարկել` ելնելով սեփական պետության և ժողովրդի շահերի մասին իրենց ունեցած պատկերացումներից։ Ռուսաստանն, անկասկած, կհարգի այդ հաշվով ցանկացած որոշում։ Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ այս նկատառումները կլրացնեն քննարկումների ընդհանուր պատկերը»,-նշվում է հայտարարության մեջ։

Հրուշակագործ Միլենա Մելքումովան փախլավա է թխել ռուսական 1-ին ալիքի եթերում

Հիշեցնենք, որ Հայաստանում միջպետական համաձայնագրի հիման վրա մեկ ալիք է գործում՝ МИР-ը»։ Այսպիսով, Հայաստանում, այսպես թե այնպես, մեկ ռուսալեզու հեռուստաալիք կմնա։ Հանրային ցանցից պատրաստվում են հանել ոչ միայն ռուսալեզու հեռուստաալիքները, այլ նաև՝ ամերիկյան CNN-ը։

Լրահոս
0