12:33 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
455 0 0

Կան իրավական խնդիրներ, որոնք 1-2 օրում կլուծվեն, և միայն այդ պարագայում ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը կդառնա իրավաչափ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար։ Նա զրույցի մանրամասները պատմել է 168.am–ին։

«Անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի»,–ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով` ինքը որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր է լինել անաչառ, գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ:

«Կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, դրանք հաղթահարելու պարագայում նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով»,–շեշտել է Խաչատրյանը:

Ըստ նրա` Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերը պարտադիր կարգով պետք է լինեն այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար: Դա անհրաժեշտ կլինի դատավորին, որ նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այլ նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար:

«Իմ ստորագրությունն ամրագրված է միայն համապատասխան խնդիրները լուծելու պայմանով: Երկուշաբթի համապատասխան նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ կկատարվեն, համապատասխան իրավական ակտեր կընդունվեն, և կյանքի կկոչվի ավագության ինստիտուտը ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու համար: Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն»,–ասել է ՍԴ դատավորը:

Հիշեցնենք` երեկ ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները (Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան և Ալվինա Գյուլումյան)։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։

Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրական դատարանի` տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանին` Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Նա Խաչատրյանին հաջողություն և իմաստություն է մաղթել նոր կարգավիճակում։

Ըստ թեմայի

«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին
թեգերը:
Աշոտ Խաչատրյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ