09:46 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34310

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Հաղորդվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոում ստացել են ժամը 11։08-ին։

«Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա»,–ասվում է հաղորդագրության  մեջ։

«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հիշեցնենք` 2019թ.–ի օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել, որը մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։

«Ձյունիկ սառնարանի» շենքից հաջողվել է մի քանի տոննա ապրանք դուրս բերել

Ըստ թեմայի

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը
«Ու՞ր է գնում» «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը
«Ձյունիկ սառնարանի» հրդեհից հետո 1015 տոննա միս է ոչնչացվել. կառավարությունը կփոխհատուցի՞
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, հրդեհ, «Ձյունիկ սառնարան»

Գլխավոր թեմաներ