15:12 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Փրկարարների համար «Ձյունիկ սառնարանի» հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում է այն, որ շենքը պատուհաններ չունի:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Երևանի «Ձյունիկ սառնարան» ընկերությունում այսօր առավոտից բռնկված հրդեհը վերահսկելի է, բայց բարդ՝ հրշեջների համար: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԻՆ լրատվական վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

Նրա խոսքով` հրդեհն ընդգրկել է շենքի 3-րդ և 4-րդ հարկերը:

«Տեղում աշխատում են 8 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք: Հրդեհի օջախները շենքի 3-րդ և 4-րդ հարկերում են, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Բայց իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Զարգարյանը:

Նրա խոսքով` հրդեհաշիջման աշխատանքները հատկապես բարդացնում է այն հանգամանքը, որ այրվող հարկերում պատուհաններ չկան:

«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդե՞հ է բռնկել. հրշեջները դեպքի վայրում են

Հիշեցնենք` 2019թ.–ի օգոստոսի 19-ին, դարձյալ հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Այն մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։ Մասնագետների գնահատմամբ, նման բարդության հրդեհ Հայաստանում վերջին 15 տարում չէր գրանցվել:

Այսօր առավոտյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհի մասին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է 11։08-ին։

Դեպքի վայրում է գտնվում նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը

Ըստ թեմայի

Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը
«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ
«Ձյունիկ սառնարանը» սննկացման է գնում. ո՞վ կփոխհատուցի գործարարների միլիոնների վնասը
թեգերը:
հրշեջ, Ֆելիքս Ցոլակյան, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, «Ձյունիկ սառնարան»

Գլխավոր թեմաներ