10:20 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1185)
740 0 0

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում անորոշություն և խուճապ է տիրում։ Ստեղծված իրավիճակը չի կարող չազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչպես է իրավիճակը Հայաստանում այդ առումով։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Անցած շաբաթ հանրությանը ցնցեց Երևանի մի բնակչուհու պատմությունը, որի հայրը մահացել էր կորոնավիրուսից։ Կինը հոգեբանական ծայրահեղ ծանր վիճակում գտնվելով`հավաքել էր հանգուցյալի հագուստն ու այն շպրտում էր հարևանների վրա, որպեսզի նրանք էլ վարակվեն և մահանան։ Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ հոգեբանները։ Մասնագետներին հաջողվեց հանգստացնել կնոջը, սակայն, ինչպես ասում են, նստվածք մնաց։

«Ակնհայտ է, որ կինը ծանր սթրեսային վիճակում է եղել։ Սակայն միանշանակ պնդել, որ պատճառը կորոնավիրուսն է, չի կարելի։ Նման հոգեվիճակի կարող էր բերել նաև բոլորովին այլ իրադարձություն։ Ծայրահեղությունների մարդը դիմում է, երբ մտածում է, որ ոչ ոք իր վիճակը չի հասկանում, որևէ մեկին այն չի մտահոգում, և նա ստիպված է միայնակ անցնել այդ դժոխքի միջով։ Կարանտինի ժամանակ, երբ մարդիկ զրկված են միմյանց հետ շփվելու հնարավորությունից, նման պոռթկումները հասկանալի են։ Ամբողջ աշխարհն այսօր գտնվում է ծայրահեղ լարվածության, անորոշության և միայնակ վիճակում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբան Մարի Ամիրխանյանը։

Մեր քաղաքացիների շրջանում արված հարցումները ցույց տվեցին, որ ոչ բոլորի համար է այս իրավիճակն անդունդի եզրին հասնելու ճանապարհ դարձել, ոմանք նույնիսկ հոգեկան հանգստություն են ձեռք բերել։ Սակայն ամեն ինչի մասին հերթով։

 24 ժամ չսիրված սկեսուրի հետ...

ՀՀ ԱԻՆ պաշտոնական վիճակագրության համաձայն` ինքնասպանության փորձերը  շատացել են ապրիլ–մայիս ամիսներին. այն օրերին, երբ երկրում կարանտինի խիստ ռեժիմ սահմանվեց։ Միջինում մեկ շաբաթվա ընթացքում կյանքին վերջ տալու փորձ էին ձեռնարկում 10-15 մարդ։  Իսկ մայիսի 18-ին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում, երբ խիստ ռեժիմը չեղարկվեց, ինքնասպանության 17 փորձ գրանցվեց։ Երբ մարդիկ սկսեցին դուրս գալ փողոց, սկսեց գործել հանրային տրանսպորտը, բացվեցին գրասենյակներից և խանութներից շատերը, սեփական կյանքին վերջ դնելու տրամադրություններն անկում ապրեցին, և միջինում 5-7  նման դեպք էր գրանցվում։

««Լոքդաունի»  պատճառով մարդիկ ստիպված եղան իրենց կյանքին այլ տեսանկյունից նայել։ Պատկերացնենք, որ որևէ մեկի տանը իր կողմից չսիրված մարդ կա, կամ ասենք, խնդիրներ կան ամուսինների միջև։ Աշխատանքն օգնում է խուսափել տհաճ շատ խոսակցություններից։ Եվ հանկարծ մարդուն կտրուկ զրկում են տնից դուրս գալու  հնարավորությունից, և խնդիրներից փախչելն այլևս անհնար է դառնում։ Դու մենակ ես մնում, ասենք, չսիրված սկեսուրիդ հետ», – նշում է հոգեբան Ամիրխանյանը։

Համաճարակաբանն ասել է, թե երբ կարող է ավարտվել COVID-19–ի համավարակը

Կարանտինի չեղարկումից հետո ինքնասպանության փորձերն անկում ապրեցին, որովհետև մարդիկ սկսեցին տնից դուրս գալ, լարվածությունը պակասեց։ Դրան գումարվեց եղանակի կտրուկ տաքացումը, օրերը երկարեցին, իսկ արևն ավելի պայծառ դարձավ։  Հոգեբանը եղանակի փոփոխությունը որոշիչ գործոն չի համարում, սակայն ասում է, որ արևոտ եղանակը կենսագործունեության համար կարող է հաճելի լրացում լինել։

«Չեմ ուզում, որ համավարակն ավարտվի...»

Մարի Ամիրխանյանը համավարակի սկզբից հաճախ է ուղիղ եթեր դուրս գալիս Facebook–ի իր էջում և պատասխանում օգտատերերի հարցերին։ Նրա համար ամենաանսպասելին բաժանորդներից մեկի վիճակն էր, որը խոստովանել էր` համավարակի շնորհիվ «հանգիստ շունչ է քաշել»։

 «Նման մի դեպք էլ ունեցա անձնական պրակտիկայում. հաճախորդներիցս մեկն ինձ ասաց. «Գիտեք, չեմ ուզում, որ կորոնավիրուսի այս համավարակն ավարտվի, քանի որ վերջապես հոգեկան հանգստություն եմ գտել»։ Բոլորս այսօր կորոնավիրուսի պատճառով տագնապ և անորոշություն ենք զգում։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, որ այդ զգացումով մարդիկ ապրում են ոչ թե 4 ամիս, այլ տարիներ։ Նման մարդիկ մշտապես ասեղների վրա են, նրանք միշտ ամենավատին  են սպասում։ Իսկ երբ ամենավատ բանը վերջապես տեղի է ունեցել, նրանք հանգստացել են», – ասում է Ամիրխանյանը։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

Նա խոստովանում է, որ կարանտինի ժամանակահատվածում նրա հաճախորդների թիվն ավելացել է։ Ավելին, նա և ևս 5 հոգեբան անվճար հոգեբանական աջակցման ծրագիր են նախաձեռնել բոլոր նրանց համար, ովքեր այսպես թե այնպես տուժել են կորոնավիրուսից։ Կոնսուլտացիաները կսկսվեն հուլիսին։

Համավարակից հետո մարդկանց հոգեկան վիճակը կարող է վատթարանալ...

Մարդու օրգանիզմն ու հոգեկանը սթրեսի դեմ պայքարի ժամանակ մոբիլիզացնում են բոլոր ուժերը։ Սակայն դա հանգեցնում է հյուծվածության, և հետո կարող են խնդիրներ սկսվել։

«Մարդկանց հոգեկան վիճակը, որն առանց այն էլ բարվոք չէ, համավարակից հետո կարող է էլ ավելի վատթարանալ։ Ոմանք շարունակելու են այդ վիճակն իրենց մեջ կրել, ոմանց մոտ կարող են ագրեսիայի պոռթկումներ լինել։ Երաշխիք չկա, որ աշխատանքից, ապրուստի միջոցից զրկված, հասարակությունից մեկուսացված մարդը, չի մտնի խանութ և չի սկսի կրակել մարդկանց վրա։ Կարևոր է, որ կառավարությունն ու պրոֆիլային կազմակերպությունները  նախագիծ մշակեն հանրությանը որևէ զվարճալի բանով զբաղեցնելու և իրավիճակը ցրելու համար», – ասում է հոգեբանը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է Երևանում ամռանը։ Այս տարի կորոնավիրուսի պատճառով այն տեղափոխեցին նոյեմբեր։ Փառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանը ասում է, որ տեղացիների կողմից փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն է սպասվում։

«Հազիվ թե բոլոր այն հյուրերը, որոնք պետք է ժամանեին այլ երկրներից, կարողանան ներկա գտնվել փառատոնին։ Նույնիսկ եթե համավարակն ավարտվի այս աշնանը, ինչը քիչ հավանական է, շատերը խուսափելու են ուղևորություններից և մարդկանց կուտակումների վայրերից։ Սակայն Հայաստանի կինոսերների համար փառատոնը թարմ շունչ կդառնա. երկար ամիսներ մարդիկ զրկված էին մեծ էկրանին ֆիլմ դիտելու հնարավորությունից », – ասում է Ավետիսյանը։

Ամիրխանյանը կարծում է, որ կինոփառատոնից բացի, երևանցիներին կօգնեն լիցքաթափվել համերգները, ուտելիքի և գինու փառատոները, զանգվածային միջոցառումները։ Մարդիկ կարոտել են միմյանց։ Ու քանի որ կորոնավիրուսի խնդիրն ընդհանուր է, այն միասին էլ պետք է լուծվի։

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

«Տարբեր նավերում ենք, բայց բոլորս այսօր նույն ծովում ենք։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան`միայնակ չեն իրենց խնդիրների հետ։ Բոլորս այսօր կախված ենք սոցցանցերից, և դա նորմալ է։ Մարդուն մարդ է պետք, հասարակություն է պետք, նա պետք է իմանա, թե ինչով են ապրում իր նմանները», – ասում է Մարին։

Տրտմության պահերին լավ երաժշտությունը հույսի շող է։ Հույս առ այն, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին աշխարհն ավելի լավը կդառնան «կորոնավիրուս» կոչվող անսպասելի սառցաբեկորի հետ բախվելուց հետո։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1185)

Ըստ թեմայի

«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Ռեստորանների հայկական միությանը խիստ անհանգստացրել է Թորոսյանի կոչը. նրանք առաջարկ ունեն
Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն
թեգերը:
աշխարհ, համավարակ, հոգեբան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ