00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրգործի վարույթը կարճելու որոշումը

© Sputnik / Aram NersesyanСудья Давид Григорян во время заседания по делу "1 марта" (17 мая 2019). Еревaн
Судья Давид Григорян во время заседания по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին ատյանի դատարանը հունիսի սկզբին որոշել էր դադարեցնել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Դատախազությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք ոչ թե գերանդիով հնձում ենք, այլ համակարգերին շանս ենք տալիս»․ Փաշինյանը՝ Բադասյանին

Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք` Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց 2019 թվականի հուլիսին, երբ նույն տարվա մայիսին դատավորը որոշեց կալանքից ազատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հատուկ քննչական ծառայությունը 2020 թվականի մայիսին հայտնեց, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին

Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 07.09.2018թ.-ին ստացել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:

Депутаты от фракции Мой Шаг Мхитар Айрапетян, Арен Мкртчян и Сисак Габриелян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի։ Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:

Այս բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ապօրինի հողամաս է օտարել նախկին պատգամավորի դստերը

Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին:

Վերջինս դատական նիստը կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, և նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

День Конституции отметили в Ереване - Sputnik Արմենիա
«Ենթարկվող» Սահմանադրություն․ քանի անգամ ու ինչպես է փոխվել Հայաստանի մայր օրենքը

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Լրահոս
0