22:24 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18401

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ՀՀ դատախազությանը դիմում փոխանցեց իշխանության կողմից հանցագործություն կատարելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն` «իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում դիմումի բովանդակության մասին տեղեկությունը հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Խոսքը վերաբերում է շուրջ 2 տարիների ընթացքում իշխանության կողմից ՍԴ լիազորությունների յուրացմանն ու այս ընթացքում իրականացման ամբողջ ընթացքին։ Մասնավորապես, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին այդ պաշտոնին նշանակելը, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծի ստեղծումը, ոստիկանության կողմից ՍԴ վրա ճնշումները»,–ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` այս ամենին եկավ ու գումարվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ ապավինում են ՀՀ դատախազության ողջախոհությանը, քանի որ իրենց ներկայացրած փաստերը հիմնավոր են։

ՀՅԴ–ական Լիլիթ Գալստյանն իր հերթին նշեց, որ երեք դրվագով է հանցագործության մասին հաղորդումը` իշխանության զավթում, լիազորությունների խախտում և սահմանադրական կարգի տապալումը։

«Լիահույս ենք, որ Դատախազությունն օբյեկտիվության սահմանում գնահատական կտա»,–ասաց Գալստյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի միջև պառակտո՞ւմ է եղել. քաղաքագետը` վերջին զարգացումների մասին

Ըստ թեմայի

Դաշնակցությունը կհամագործակցի՞ Քոչարյանի հետ
Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Արսեն Բաբայան, դիմում, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, դատախազ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), «Հայրենիք» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ