09:24 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Խորհրդարան ներկայացված նախագծի համաձայն՝ արտասահմանյան հեռուստաալիքները կարող են հեռարձակվել հանրային (անվճար) ցանցում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը բանակցում է ռուսական կողմի հետ հայկական մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքները պահպանելու հարցով: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանի ԱԳՆ-ն դրանով զբաղվում է, որ այնուամենայնիվ, հայկական մուլտիպլեքսում ВГТРК, Россия,  Культура հեռուստաալիքները ներառվեն այդ մուլտիպլեքսի մեջ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաալիքները ևս պետք է համաձայնություն տան ՀՀ հանրային մուլտիպլեքսում ներկայացված լինելու:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանի բնակչության հիմնական մասն օգտվում է ոչ թե հանրային մուլտիպլեքսից,լ այլ մասնավոր ցանցերից, որոնցում ռուսական ու արտասահմանյան այլ ալիքներ արդեն ներառված են: Իսկ հանրային մուլտիպլեքսից օգտվողները ընդամենը մի քանի տոկոս են կազմում:

«Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի է ասել, որ ՀՀ ամենափոքր մասն է` մի քանի տոկոս է կազմում, դա այն վայրերն են, որտեղ փաստացի գոյություն չունի, օրինակ «Յուքոմ» ցանցը, «Ռոստելեկոմ» ցանցը և այլն: Եվ այդ մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաալիքներ, ինչպես CNN-ն է և ռուսական 2-3 հեռուստաալիք: Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսերում չկա որևէ արտասահմանյան ալիք, օրինակ՝ Ռուսաստանում չկա որևէ այլ երկրի, նույնիսկ՝ ամենադաշնակից, օրինակ՝ Բելառուսի կամ Հայաստանի հեռուստաալիք: Դա նոնսենս է, երբ մուլտիպլեքսը ներառում է որևիցե օտարալեզու հեռուստաալիք»,-  ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 26-ին, «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ երկխոսել հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին։

Ռուսական հեռուստաալիքները կարող են փակվել. ՀՌՀ–ն դեմ է արտասահմանյան ալիքների հեռարձակմանը

Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում է, որ հեռուստա և ռադիոհեռարձակման քաղաքականությունը Հայաստանի` իբրև ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միաժամանակ, օրենքն ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանում ռուսական հեռուսաալիքների հեռարձակման վրա։ Օրինագծի համաձայն՝ արտասահմանյան հեռուստաալիքները կարող են հեռարձակվել հանրային (անվճար) ցանցում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։

Հիշեցնենք, որ Հայաստանում միջպետական համաձայնագրի հիման վրա մեկ ալիք է գործում՝ МИР-ը։ Այսպիսով, Հայաստանում, այսպես թե այնպես, մեկ ռուսալեզու հեռուստաալիք կմնա։ Հանրային ցանցից պատրաստվում են հանել ոչ միայն ռուսալեզու հեռուստաալիքները, այլ նաև՝ ամերիկյան CNN-ը։

թեգերը:
Ալեն Սիմոնյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), Հեռուստատեսություն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ