17:02 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Յուրի Խաչատուրովի պաշտպանը կորոնավիրուսով վարակվածի հետ է շփում ունեցել։ Ջերմությունը 36.9–ն է։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօր հրավիրված դատական նիստն ընդմիջվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց` ընդմիջումից հետո կհասկանան` այսօր կշարունակե՞ն նիստը, թե՞ կհետաձգեն այն։ Ի դեպ, նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Խնդիրն այն է, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը նախորդ նիստին ներկա չէր, հայտնեց, որ երեկ իրենց գրասենյակի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Պողոսյանն ասաց, որ օրեր առաջ ինքն էլ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, սակայն դրանից հետո են իր գործընկերոջ մոտ վիրուսը հայտնաբերել։

«Վստահ չեմ, որ վարակակիր չեմ։ Դատարանի մուտքի մոտ էլ ջերմությունս չափեցին, 36.9–ն էր»,–ասաց Պողոսյանը` հավելելով, որ առաջարկում է այսօրվա նիստը հետաձգել, քանի որ այսօր կամ վաղը նորից պետք է թեստավորվի։

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ առաջարկում է կես ժամ ընդմիջում լինի, որպեսզի դահլիճն ախտահանվի, քանի որ նշվել էր, որ կես ժամ առաջ էլ նիստ է եղել ու դահլիճը չի ախտահանվել։ Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դա տեխնիկապես հնարավոր չի լինի։

«Այս դեպքում, իմ տպավորությամբ` ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլ նաև անհասկանալի վերաբերմունք է»,–ասաց Քոչարյանը։

Այսպիսով, նիստն ընդմիջվեց, որպեսզի հասկանան` հնարավո՞ր է տեխնիկապես այնպես անել, որ Պողոսյանը ևս մասնակցի նիստին, բայց մյուսներից անհրաժեշտ հեռավորության վրա լինի։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի պաշտպանը բացակայում էր

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Խաչատուրովի պաշտպանը դժգոհ է վերաբերմունքից

Ըստ թեմայի

Քոչարյանի փաստաբանները սխալ են արել. Մարուքյան
Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները
«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
թեգերը:
կորոնավիրուս, Դատարան, Դատավոր, Յուրի Խաչատուրով, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ