13:29 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշեց, որ ակտիվիստներն օրվա ընթացքում մի քանի անգամ հերթապահություն են իրականացնում հանքավայրի շուրջը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի –Sputnik. Ջերմուկի բնակիչները պայմանավորվել են Ամուլսարի հանքի անվտանգության նոր աշխատակիցների հետ, որ նրանք վաղն առավոտից կլքեն տարածքը և կմնա միայն հերթապահ կազմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաղորդեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող` Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

«Քանի կանք, ոչ մի հանք». հանուն Ամուլսարի փրկության քայլերթ է անցկացվում

Ավելի վաղ տարածքը պահպանում էին «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատակիցները, որի հետ Ամուլսարի շահագործման իրավունքի համար պայքարող Lydian Armenia–ն պայմանագիր էր կնքել։ Ինչպես պարզաբանեց Բունիաթյանը, պայմանագիրն ավարտվել է, և Lydian–ը նոր պայմանագիրը է ստորագրել մեկ այլ ընկերության հետ։ Նրա ներկայացուցիչներն այսօր առավոտյան ժամը 05:00–ին շուրջ 60 հոգով ժամանել էին հանքավայրի տարածք։

«Այժմ բերքի շրջան է, Ջերմուկի բնակիչներն առավոտից նման ակտիվություն են նկատել և հայտնել մեզ։ Դա չէր կարող չմտահոգել», – ասաց Բունիաթյանը։

Նրա խոսքով` մտահոգություն է առաջացրել այն, որ նախկինում հանքավայրի մոտ միայն «Պանտերայի» հերթապահ աշխատակիցներն էին, այլ ոչ ամբողջ կազմը։ Իսկ այստեղ միանգամից այսքան զինված մարդ կա։ Արդյունքում ակտիվիստներն ու անվտանգության աշխատակիցները պայմանավորվել են, որ վաղն առավոտից հանքի մոտ միայն հերթապահները կմնան։

Բունիաթյանը նշեց, որ ստիպված են եղել պայմանավորվել բնակչության հետ, որպեսզի մարդկանց մեծ կուտակումներ տեղում չլինեն` հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

Տվյալ պահին բոլորը ցրվել են։ Ինչ վերաբերում է ոստիկանության հետ բախումներին, Բունիաթյանը պարզաբանեց. որ բարձր տոնայնությամբ լեզվակռիվ է տեղի ունեցել, ոչ ավելին։ Որևէ մեկը բերման չի ենթարկվել։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–ի ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային

Ըստ թեմայի

Ինչու Lydian–ի գործը ներդրողներին չի վանի Հայաստանից. բացատրում է տնտեսագետը
Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը»
«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել
Երկու «կանաչ միլիոն», կամ ի՞նչ տարոսիկ թողեց ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարարը
թեգերը:
Լիդիան, Հայաստան, Ջերմուկ, Բողոքի ակցիա, Ամուլսար

Գլխավոր թեմաներ