23:21 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
28401

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանն ընդդիմությունը ներկա չէր։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի –Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ` 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։

Քվեարկությանը, ինչպես և առավոտյան` առաջին ընթերցման ժամանակ, ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Նշենք, որ ՍԴ երեք դատավորները` Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կենսաթոշակ կստանան` ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով։ Բացի այդ, ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումների հերթականությունը կփոխվի. նախ առաջադրում կանի կառավարությունը, հետո՝ ՀՀ նախագահը, այնուհետև` Դատավորների ընդհանուր ժողովը։

«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի

ՍԴ երեք դատավորների առաջադրումները պետք է կատարվեն երկամսյա ժամկետում` հունիսի 27-ից սկսած։ Իսկ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում։

Եթե հերթականությունները պահպանվեն գործող կարգով` նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, ապա օրենքով նախատեսված հենց այդ հաջորդականությունը չի պահպանվի։ Հարցն այն է, որ վերջին շրջանում ընտրվել են երկու դատավոր` Արման Դիլանյանը, որն առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ինչպես նաև Վահե Գրիգորյանը, որն էլ ՀՀ նախագահի կողմից է առաջադրվել։ Այսինքն` օրենքով նախատեսված հաջորդականությունը պահպանելու համար էլ հիմա առաջին առաջադրումը կանի կառավարությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն օրենքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)

Ըստ թեմայի

ՄԻՊ-ը ԱԺ պատգամավորին հորդորել է կարդալ սահմանադրական օրենքի դրույթները
Սահմանադրությունը կփոփոխվի առանց ՀՀ նախագահի կողմից վավերացվելու
Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով
թեգերը:
Դատավոր, Նախագահ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, սահմանադրություն, Հրայր Թովմասյան

Գլխավոր թեմաներ