14:04 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1091 0 0

Կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել նաև Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի մոտ։ ԲՀԿ որոշ անդամներ ևս վարակված են։ Քանի որ Ծառուկյանը տանն ունի տարիքով ծնողներ, ինքնամեկուսացել է իրեն պատկանող տներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը նա գրել է Facebook-ի իր էջում` կից տեղադրելով այն տեսանյութը, որտեղ ինքը` Ծառուկյանը, լրագրողներին հավաստիացնում է, որ «լավ մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»։

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,–գրել է նա տեսանյութին կից։

«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց լուրը և ասաց, որ Ծառուկյանի վիճակը լավ է, հոսպիտալացման կարիք այս պահին չունի, թեթև ջերմում է։ Փաստաբանը նշեց` քանի որ Ծառուկյանը տանն ունի տարիքով ծնողներ, ինքնամեկուսացել է իրեն պատկանող տներից մեկում։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ` կորոնավիրուսով վարակվել է նաև Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը։

ԲՀԿ-ի օգտին մեկ քվեի դիմաց՝ 5000 դրամ. քաղաքացին խոստովանել է, որ ընտրակաշառք է ստացել

ԲՀԿ–ից էլի կան վարակվածներ. դեռևս հունիսի 23-ին, կորոնավիրուսով վարակված լինելու մասին ֆեյսբույքան իր էջում տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի, ինչպես նաև խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ։

Ըստ թեմայի

Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), թեստ, կորոնավիրուս, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ