15:28 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Խախտումներ թույլ տված տնտեսվարողները տարբեր են, բայց արձանագրվող հիմնական խախտումները նույնն են։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներն արձանագրվում են, ներկայացվում պարետատուն, որտեղ էլ որոշվում են պատժամիջոցները։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետի ցանց մասնաճյուղը, մարզերի և մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։

«ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։ Իսկ, առհասարակ, ստուգայցերը շարունակվում են ողջ երկրով մեկ»,- տեղեկացնում են տեսչությունից։

Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ

Խախտումներ թույլ տված տնտեսվարողները տարբեր են, բայց արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման գրանցամատյանների լրացման թերացումները և այլն:

Հիշեցնենք, որ պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների վերաբերյալ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումների արդյունքում պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվում։

Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում

Ըստ թեմայի

«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ
Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը
«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է
թեգերը:
որոշում, պարետ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ)

Գլխավոր թեմաներ