15:19 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22830

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությանն ու ռադիոկայանին հոբելյանի կապակցությամբ, մաղթել ծաղկում ու դինամիկ զարգացում։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Աշխատանքային հինգ տարվա ընթացքում Sputnik Արմենիան դրսևորել է իրեն որպես օպերատիվ, հավաստի ու լուրջ տեղեկատվության աղբյուր։ Sputnik Արմենիայի հնգամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Գործակալությունն ակտիվորեն լուսաբանում է մեր երկրի կյանքի բոլոր կողմերը, ինչպես նաև միջազգային կապերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին ու ռազմավարական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում», - նշված է նախագահի ուղերձում։

Սարգսյանի խոսքով՝ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ գործակալությունն այսօր արժանի տեղ է զբաղեցնում հայկական մեդիա դաշտում։

Поздравительное письмо президента Армена Саркисяна информагенству и радио Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

«Ողջունելի է, որ գործակալություն ակտիվորեն օգտագործում է տեղեկատվության ներկայացման նորարարական միջոցները, պատրաստ է փնտրել ու ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել իր աշխատանքում, ինչը դարձնում է Sputnik Արմենիային դինամիկ, մշտապես զարգացող տեղեկատվական աղբյուր», - նշված է ՀՀ նախագահի ուղերձում։

Նախագահը Sputnik Արմենիային մաղթել է հետագա աճ, ծաղկում ու դինամիկ զարգացում, իսկ գործակալության անձնակազմին՝ առողջություն, երջանկություն ու ստեղծագործական հաջողություններ։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է 33 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 80 միլիոն է կազմում: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 24 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

Ըստ թեմայի

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ քաղաքականացվել է. Արմեն Սարգսյանը ընդունել է Արման Թաթոյանին
թեգերը:
ուղերձ, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան, Sputnik

Գլխավոր թեմաներ