18:12 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)
147 0 0

Կորոնավիրուսի դեմ պայքարին միացած 20 բուժկենտրոնների ցանկը համալրելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում 20 բուժկենտրոն է ներգրավված։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, թե կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների շարքում կան ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ԲԿ–ներ։

Մասնավորապես, այժմ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվում են «Նորք» ինֆեկցիան կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը», Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի և Կապանի ԲԿ–ները, Այրվածքաբանության ազգային կենտրոնում «Մեդլայն–կլինիկ» ԲԿ–ն, «Դիլիջան» ԲԿ–ն, Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ–ները, ինչպես նաև «Արմենիա» ԲԿ–ն։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Բացի այդ, կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բաժանմունքներ կան «Էրեբունի» և «Աստղիկ» ԲԿ–ներում, Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում։

Արսեն Թորոսյանը կոչ է անում հետևել Արտաշատի պոլիկլինիկայի օրինակին. տեսանյութ

Վերջին շրջանում կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ–ներին միացել են «Դիլիջան» ԲԿ–ն` 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով, Սպիտակի ԲԿ–ն` 100, Վեդու ԲԿ–ն` 90 և Մարտունու ԲԿ–ն` 40 մահճակալով։

Նիկողոսյանի խոսքով` այս գործընթացում նոր ԲԿ–ներ ներառելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26 065 դեպք, որոնցից 14 563-ը` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 900 պացիենտ:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)

Ըստ թեմայի

Ռեստորանների հայկական միությանը խիստ անհանգստացրել է Թորոսյանի կոչը. նրանք առաջարկ ունեն
«Մահացության տոկոսը մոտավորապես 24 է». Արսեն Թորոսյանը գոհ է
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Ռեստորանները վարակի աղբյո՞ւր են․ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգել է Թորոսյանի ասածը
թեգերը:
Երևան, Մարզ, ծննդատուն, Ալինա Նիկողոսյան, համավարակ, կորոնավիրուս, հիվանդանոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ