11:55 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու համար տարածքային ստորաբաժանումներում այս տարի զորակոչի վիճակահանության արդյունքներին ծնողները հետևում են օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 1-ին այցելել է հանրապետական հավաքակայան՝ 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախարարի մամուլի քարտուղարը:

Министр обороны Давид Тоноян во время проверки санитарных норм летнего призыва (1 июня 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչին

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքակայանում դիտարկել է զորակոչի կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:

Министр обороны Давид Тоноян во время проверки санитарных норм летнего призыва (1 июня 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչին

Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:

Ամառային զորակոչը մեկնարկել է. բոլոր զորակոչիկները թեստավորվում են

Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը:

Министр обороны Давид Тоноян во время проверки санитарных норм летнего призыва (1 июня 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչին

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հայտնել էր (Արտակ Դավթյանը հունիսի 8–ին աշխատանքից ազատման դիմում է գրել, նրան փոխարինում է Օնիկ Գասպարյանը), , որ զինված ուժերում, բարեբախտաբար, կորոնավիրուսը լայն տարածում չունի։ Նրա խոսքով` բանակում բռնկում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր գրեթե չկան։

Министр обороны Давид Тоноян во время проверки санитарных норм летнего призыва (1 июня 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչին

Ըստ թեմայի

«Արցախի սահմաններն անառիկ են». Արայիկ Հարությունյանն այցելել է դիրքեր. տեսանյութ
2200–ն անվճար, մյուսները` գումարով. Ավինյանը տվյալներ է հրապարակել
Խնդրի լուծման ռազմական ուղիներ չկան. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
թեգերը:
Բանակ, Նախարար, Զինվոր, զորակոչիկ, զորակոչ, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ