18:09 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Կորոնավիրուսի համավարակի պատճառով պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության շրջանակներում պլանավորված միջոցառումներն առկախվել են և կվերսկսեն ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 1-ին, հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության համար:

Լիտվայից ուղարկված հումանիտար օգնությունն ու բժիշկ- մասնագետների խումբը ՀՀ են տեղափոխվել  Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավով։

Դավիթ Տոնոյանը նշել է, որ լիտվական կողմի այդ գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին։

Որոշ բժիշկներ Հայաստան են եկել սեփական նախաձեռնությամբ և ոչ թե ԱԳՆ-ի հրավերով. Ադոնց

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել համագործակցության շրջանակներում պլանավորված, սակայն համավարակի պատճառով առկախված միջոցառումների վերսկսումը և համոզմունք հայտնել, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո կվերսկսվի նաև բարձր մակարդակով ռազմաքաղաքական երկխոսությունը։

Ըստ թեմայի

Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ
Լիտվացի բժիշկներն ու 1,5 տոննա բեռն արդեն Հայաստանում են
Հայության անունից` շնորհակալություն. ՀՀ նախագահն ընդունել է լիտվացի բուժաշխատողներին
թեգերը:
Դավիթ Տոնոյան, կորոնավիրուս, Լիտվա, Հայաստան

Գլխավոր թեմաներ