23:04 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
562 0 0

Թերթը գրում է, որ գեներալը հրաժարվում է օրհնություն տալ դստերը։ Նա կարծում է, որ խնամիներն ուզում են իր փողերով փակել պարտքերը:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։ Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» ու հիմա բնակվում է ամուսնու հետ։

«Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ և հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։ Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։ Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր: Մանվել Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, և երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` Մանվել Գրիգորյանը կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել և «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»:

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն տեղափոխվեց։ 

Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվել: Հունիսի 13-ին նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր։

 

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, բաժնետոմսերը փոխանցեց պետությանը
Եվս մեկ հարսիկ․ Բորիս Նեմցովի դուստրը նշանվել է հայի հետ
Նոր հարսիկ ունենք. Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին նշանվել է հայի հետ
թեգերը:
ամուսնություն, դուստր, Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ