22:31 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25510

Հայաստանում ծիրանի բերքը սովորականից քիչ է։ Sputnik Արմենիան մասնագետի օգնությամբ փորձել է պարզել խնդրի պատճառներն ու ելքեր առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի –Sputnik, Արամ Գարեգինյան. Այս տարի կեռասի և ծիրանի բերքատվությունը Հայաստանում ավելի ցածր է, քան անցած տարի։ Փորձագետներն առավելագույնը 55 հազար տոննա են ակնկալում, երբ Հայաստանի համար նորման 65-70 հազարն է։ Արտահանել կլինի առավելագույնը 20 հազար տոնան։

Բերքի քանակի վրա ազդել են տարեսկզբի ցրտահարությունները, իսկ որակի վրա` բարձր խոնավությունը` առատ անձրևներից սնկային հիվանդություններ են առաջացել։ Սակայն կա ևս մեկ պատճառ, որն ամեն տարի խանգարում է բերքին և գյուղացու եկամտին, այդ մասին էլ մենք կխոսենք ստորև։

«Ցրտերն ու սնկային հիվանդությունները կրճատել են բերքի քանակը և ազդել են որակի վրա։ Արտահանման ենթակա ծիրան շատ դժվար է գտնել, և մեր ներկայացուցիչները փորձում են նույնիսկ ոչ այնքան որակով բերք գնել, միայն թե այն չմնա գյուղացու վրա», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը։

Որքան բերքը քիչ է, այնքան ռուսական սուպերմարկետների ցանցերի հետ բանակցային դիրքերը թույլ են, և խանութների փեղկերում տեղեր գրավելու մրցակցությունը` մեծ։ Առավել ևս, որ Ուզբեկստանում և Տաջիկստանում բերքի հետ կապված խնդիրներ չեն եղել, ինչպես նաև Թուրքիայում և Իրանում. այս երկրները ևս Ռուսաստան ծիրան ու այլ մրգեր են մատակարարում։

«Այս տարի մտադիր էինք արտահանել 7-8 հազար տոննա, սակայն միանշանակ այդ ծավալը չենք կարողանա ստանալ, լավագույն դեպքում կունենանք կեսը», – նշեց Բաղդասարյանը։

Խնդիրը նաև այն է, որ ոչ բոլոր գյուղացիներն են վնասատուների դեմ անհրաժեշտ միջոցառումներն իրականացրել, այդ պատճառով նույնիսկ այն բերքը, որը ստացել են, հիմա դժվար է վաճառել։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ճանաչված փորձագետ Գառնիկ Պետրոսյանն ասում է, որ այգեգործները միշտ չէ որ ճիշտ ու ժամանակին են մշակում ծառերը։ Սնկային հիվանդությունները նորություն չեն, թե ինչպես պայքարել դրանց դեմ` վաղուց է հայտնի։ Բայց, նրա խոսքով, ցավոք, շատերը մոռանում են կամ հնարավորություն չեն ունենում ժամանակին իրականացնել ծառերի մշակումը։

Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ

«Եթե տարին չոր է լինում, մեկ–երկու սրսկումը բավական է, որ սունկը չզարգանա։ Սակայն եթե տարին խոնավ է, ապա պետք է սրսկել մի քանի անգամ ավելի», – ընդգծեց Պետրոսյանը։

Մասնագետն ընդգծում է, որ ծառերի մշակումը պետք է սկսել նախապես։ Նախորդ աշնանը, երբ ծիրրանի տերևները թափվում են, պետք է պղնձի մեծ պարունակությամբ պաշտպանիչ դեղամիջոցներ կիրառել, իսկ գարնանն արդեն մի քանի սրսկում իրականացնել. սկզբում մինչև բողբոջելը, այնուհետև` ծաղկելուց հետո։ Սակայն եթե տարին խոնավ է եղել, ապա դա էլ բավարար չէ. 10-12 օրը մեկ պետք է սրսկել։

Заместитель министра сельского хозяйства Армении Гарник Петросян
© Sputnik / Asatur Yesayants
Գառնիկ Պետրոսյան

Պետրոսյանը հիշեցնում է, որ ինքը նորություն չի ասում, սրանք վաղուց հայտնի բաներ են։ Այդ պատճառով ավելորդ չէ ևս մեկ անգամ գյուղատնտեսության գրքերը վերընթերցել, որտեղ մանրամասն նկարագրված են բոլոր վնասատուներն ու հիվանդությունները և նրանց դեմ պայքարի եղանակները։ Եթե անձամբ ընթերցելու հնարավորություն չկա, կարելի է գոնե հարցնել մասնագետին։

«Չի կարելի հիմք ընդունել այստեղից այնտեղից, հարևանից ու ծանոթից լսածը։ Թունաքիմիկատների խանութներում էլ բարեխիղճ մասնագետներ կան, սակայն կան նաև այնպիսիք որոնց գիտելիքները կիսատ են և որևէ բան խորհուրդ են տալիս հենց այնպես, միայն թե վաճառեն իրենց ապրանքը», – նշեց Պետրոսյանը։

Այստեղ ի հայտ է գալիս հայ հասարակության թույլ կողմը. ցավոք, բոլորին թվում է, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ գիտեն, և որևէ մեկից սովորելու կարիք չունեն։ Պետրոսյանը հիշեցնում է, որ նման մարդիկ այս տարի խնդրի առաջ կկանգնեն, իսկ նրանք, ովքեր պաշտպանությունն իրականացրել են գյուղատնտեսության կանոններով, լավ բերք են կստանան ։

Գյուղատնտեսական գիտելիքների դերը գյուղատնտեսության մեջ թերագնահատում են նույնիսկ գյուղապետարանները։ Տխուր է, բայց փաստ. Արարատյան դաշտավայրում, որը Հայաստանն ապահովում է (և ոչ միայն Հայաստանը) միրգ ու բանջարեղենով, ոչ բոլոր գյուղապետարաններում գյուղատնտեսի հաստիք կա։ Պետրոսյանը հավելում է, որ ցավոք, վերջին երկու տարվա ընթացքում ևս ընդհանուր համակարգային փոփոխությունների բարելավում չի նկատվում։

«Իհարկե կան լավ մասնագետներ, բայց նրանք դեռ մեծ թիվ չեն կազմում։ Այդ պատճառով գյուղացին կամ պարզապես պետք է գտնի նրանց, կամ անձամբ գյուղատնտեսական գրքեր կարդա։ Դա այդքան էլ բարդ չէ», – ընդգծեց Պետրոսյանը։

Կորիզավոր պտուղների բերքը միջինից շատ ցածր կլինի. Պետրոսյանը` տեղումների հետևանքների մասին

Նշենք, որ գյուղատնտեսի մասնագիտությունը  գյուղերի երիտասարդության շրջանում շարունակում է չպահանջված մնալ։ Ընդամենը մի քանի խոշոր ընկերություններում և գյուղացիական տնտեսություններում  կարելի է բարձր աշխատավարձի հույս ունենալ, այդ պատճառով գյուղատնտեսի աշխատանքը շարունակում է ամենաանշնորհակալ գործը մնալ։

Ըստ թեմայի

Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը
Պետրոսյան. «Եթե մինչև ապրիլի 10 ցրտահարություններ չլինեն, ծիրանի բերքը կփրկվի»
թեգերը:
եղանակ, Անձրև, գյուղմթերք, գյուղացի, Գյուղ, բերքահավաք, բերք, ծիրան, Հայաստան

Գլխավոր թեմաներ