13:11 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ին ՀՀ կառավարության առաջնայնությունները` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հայաստանը երեք երկրներից մեկն է, որոնք առաջնորդելու են ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով նախաձեռնությունը՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ։ Տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Առաջնորդների ընտրությունը կայացվել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում թեկնածուների հանձնառության դրսևորման, դրանցում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տեխնոլոգիաների և նորարարության համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ին ՀՀ կառավարության առաջնայնությունները` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում ՀՀ արձանագրած առաջընթացին ու հանձնառություններին։

Հայաստանում ամեն ինչ այլ է. ինչպես են կենցաղում փոխվում գենդերային դերերը

Հայաստանից բացի նախաձեռնությունը կառաջնորդեն Ֆինլանդիան և Թունիսը։

«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։

Դաշինքների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։

Սերունդների հավասարություն ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։

Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության հիմքում լինելու հանգամանքը՝ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։

Եթե ամուսնացել ես հայի հետ... օտարերկրացի կանայք պատմում են իրենց ամուսինների մասին

Ըստ թեմայի

ԵԽԽՎ–ից կոչ են արել Հայաստանին պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները. Զոհրաբյանի տեսակետը
Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ի՞նչ են անելու նախաձեռնողները
«Ծնող N1 ու N2-ն անթույլատրելի են». հայ գործիչները` Պուտինի որոշման մասին
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Կին, ֆեմինիզմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ