00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

© Photo : press office of the Ministry of the Health of RAМинистр здравоохранения Арсен Торосян принял участие в обсуждении Армянского медицинского Альянса (27 июня 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян принял участие в обсуждении Армянского медицинского Альянса (27 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհրաբյանն ավելի վաղ ահազանգել էր կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման մասին։ Դին գտնվեց, սակայն խոսակցությունները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված կնոջ դիակի անհետացման հարցին։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ահազանգել էր այդ դեպքի մասին՝ հղում տալով նրան դիմած մահացած կնոջ թոռանը։

Кладбище - Sputnik Արմենիա
Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում

«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ», - գրել է Թորոսյանը։

Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը դեռ երեկ գրել էր նույնը՝ հայտնելով, որ նախարարությունը Զոհրաբյանից ավելի շուտ էր տեղյակ խնդրի մասին։

Այսօր հայտնի դարձավ, որ գյումրեցի կնոջը սխալմամբ թաղել էին Նոր Հաճնում․ կորոնավիրուսի հետևանքով մահացածներին փակ դագաղներով են հուղարկավորում։ Արտաշիրիմում կարվի, կնոջ դին կվերադարձվի իր ընտանիքին։ Մինչ այդ գյումրեցի ընտանիքի անձնական դժբախտությւոնը տեղիք է տվել քաղաքական բանավեճի։

Զոհրաբյանը գրել էր, որ դիակի գտնվելը «հեփի էնդ» չէ, և Առողջապահության նախարարությունը անփութորեն է պահել իրեն։

Դրան Թորոսյանը կոշտ է արձագանքել։

«Լավ կլինի` վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե, իհարկե, դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ», - գրել է նախարարը։

Նախարարի գրառման մեկնաբանություններում հակասական կարծիքներ են հնչում։

Որոշները կարծում են, որ Թորոսյանն արժանի հակահարված է հասցրել ԲՀԿ-ական պատգամավորին, մյուսներն էլ անհասկանալի են որակում նախարարի արձագանքը։

««Ձեր գզվռտոցից ժողովուրդն է տուժում», «Կլինի՞ ձեր գործով զբաղվեք, շատ երկրներ հաղթահարել են համավարակը, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված», «Ոնց որ երեխաների վեճի հետևենք, հերիք է»»,– գրում են քաղաքացիները։

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի՝ Սոնիկ Կարապետյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

Լրահոս
0