23:41 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24110

Հանցանքի մեջ մեղադրվում են Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները և մի քանի տասնյակ աշխատակիցներ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը Գյումրի քաղաքում անապահովների սոցիալական աջակցության գումարների շորթման դեպքեր է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ-ի մամուլի ծառությունը։

Շորթման մեջ մեղադրվում են Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ Ա.Ե.-ն և Է.Բ.-ն։ Նրանց ենթակա աշխատակիցները նույնպես մասնակից են եղել շորթմանը։

ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

Շորթումը կատարվել է այսպես՝ հիշյալ աշխատակիցներն իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են յուրաքանչյուրից 30,000-60,000 դրամ ապօրինի վարձատրություններ՝ ծրագրում ընդրգկվելու համար։ ԱԱԾ-ն հանցանքի պահին է հայտնաբերել և բերման ենթարկել աշխատակիցներից մեկին։

«2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիներից հավաքագրած հերթական 100.000 դրամ գումարը բաժնի պետ Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել», - գրված է հաղորդագրությունում։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում։

Դրանցում հայտնաբերվել են սոցաջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր։

Հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, որոնք ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը։

«Քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների իրենք նույնիսկ օրինական կարգով չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրեսնգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը շորթմամբ, խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և ՀՀ ՔՕ 312.1-րդ հոդվածի 1-ին մասով (հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը):

Առաջին հանցանքը վերագրվում է սոցաջակցություն տարածքային բաժինների ղեկավարներին, այն պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ, իսկ երկրորդը՝ քաղաքացիներին, դրա պատիժը տուգանքն է՝ 200-400 հազար դրամ կամ երեք տարի ազատազրկում։

«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ

Ըստ թեմայի

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել
ԱԱԾ-ն բացահայտել է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր
«Գլխավոր դերում» Գագիկ Ծառուկյանն է. ԱԱԾ–ն նոր տեսանյութ է հրապարակել
թեգերը:
Կաշառք, Նպաստ, Գյումրի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ