07:49 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1505)
50320

Ոստիկանները «Արմնյուզ» հեռուստաընկերություն են այցելել ու վարչական վարույթ հարուցելու մասին հայտնել` հղում անելով պարետի որոշմանը։ Սամվել Ֆարմանյանը դեպքը լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց է համարում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն։ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ շատ բարեկիրթ ձևով ոստիկանության աշխատակիցները ներկայացել են ՀԸ և հայտնել, որ վարչական վարույթ պետք է հարուցեն։

«Լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը՝ Աբրահամ Գասպարյանը, դիմակ չի կրել իր երեկոյան հեղինակային հաղորդման ժամանակ»,–ասաց Ֆարմանյանը, որն, ի դեպ, ուղիղ եթերի ժամանակ առանց դիմակի էր։

Նա նշեց, որ ոստիկաններին ասել են, որ որևէ հիմք ցույց տան, ըստ որի տաղավարում, որտեղ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, հաղորդավարը պետք է դիմակ կրի։ Իսկ ոստիկանները հղում են արել պարետի որոշումը գրասենյակում աշխատելու պայմանների մասին։

Ֆարմանյանը նշում է, որ ոստիկաններին ներկայացրել են ՀՌԱՀ–ի նախագահի բացատրությունը, որ տաղավարում կարելի է դիմակ չկրել, եթե սոցիալական հեռավորությունը պահպանվում է։ Նրա խոսքով` ոստիկանները չեն ասել, թե արդյո՞ք այլ հեռուստաընկերություններ նույնպես այցելել են նույն խնդրով։

Ֆարմանյանի խոսքով` նման միջադեպով գործ ունենք լրատվամիջոցների ազատության անընդունելի սահմանափակման նախերգանքի հետ։ Սա, ըստ Ֆարմանյանի, լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց է։ Նա հայտնում է, որ, ի դեպ, ՀԸ այցելած ոստիկանության աշխատակիցներից մեկը Աբրահամ Գասպարյանի ուսանողներից է եղել։

Ոստիկանները դիմակներ են բաժանում փողոցում և արձանագրություն կազմում. տեսանյութ

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։ Քաղաքացիներրը պետք է դիմակ կրեն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, տաքսիներում և անձնական ավտոմեքենաներում։

Իշխանությունները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի կանխել երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1505)

Ըստ թեմայի

Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները
«Իմացա՝ կտորի դիմակը վնաս է, հանեցի»․ ոստիկանները տուգանեցին ԲՀԿ-ական Նորա Առուստամյանին
Ոստիկանները կուժեղացնեն հակակորոնավիրուսային հսկողությունը բակերում
թեգերը:
«Արմնյուզ» ՀԸ, դիմակ, Աբրահամ Գասպարյան, Սամվել Ֆարմանյան, Տուգանք, կորոնավիրուս, Ոստիկանություն, ոստիկան

Գլխավոր թեմաներ