00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատվով, կարգով ընդունեցինք...». ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» են այցելել

© Sputnik / Aram NersesyanПроверка полицейскими документов прохожих во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Проверка полицейскими документов прохожих во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան հեռուստաընկերություններում տեղի ունեցած դեպքերին արձագանքել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» հեռուստաընկերություն են այցելել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք, գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ»,- գրել է Հարությունյանը:

Նա շեշտում է, որ այս հեռավորությունը վկայում է, որ սոցիալական հեռավորությունը եթերային տաղավարում ապահովված է, և որ վարչական վարույթ բացելու պարտադրանքը ինքը համարում է ապօրինի գործողություն:

Кадр из вечернего выпуска новостей телеканала ArmNews - Sputnik Արմենիա
Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ». վարչական վարույթ է հարուցվել

«Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում, և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ` պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ, և, եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է` այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում»,- գրում է Հարություն Հարությունյանը՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում կհասնեն մինչև ՄԻԵԴ:

Նույն հեռուստաընկերության հաղորդավարուհի Ագնեսա Խամոյանն էլ ոստիկանության այցից լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում: 

Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ավելի վաղ ոստիկաններն այցելել էին նաև «Արմնյուզ» հեռուստաընկերություն, որտեղ վարչական վարույթ էին հարուցել հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի նկատմամբ՝ տաղավարում առանց դիմակի աշխատելու համար:

Հեռուստաընկերություններում տեղի ունեցած դեպքերին արձագանքել է նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Որպես կարգավորող մարմնի ղեկավար` ինձ համար տհաճ է, երբ ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ` այդպիսի այցելություններ չլինեին: Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում և մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը»,- Facebook-ում գրել է Հակոբյանը:

Բանն այն է, որ «Արմնյուզի» հաղորդավար Լիկա Թումանյանը եթերում դիմակ չկրելը հիմնավորել էր շուրջ մեկ ամիս առաջ Տիգրան Հակոբյանի հարցազրույցներից մեկում արտահայտված այն մտքով, որ հեռուստատաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու` պարետի որոշում չկա:

Сотрудник военной полиции проверяет документы у водителей и пассажиров автомобилей, выезжающего из столицы (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հետևելու ենք պիկնիկներին»․ ոստիկանությունը հանգստյան օրերին ավելի խիստ է լինելու

«Խոսքը, բնականաբար, մեկ հաղոդավարի մասին է (երբ երկուսն են, դա պարտադիր է, և այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում)»,- իր արտահայտությունը մեկնաբանում է ՀՌՀ նախագահը՝ միաժամանակ շեշտելով, որ ինքն ասել է` «որքանով ես գիտեմ», քանի որ ինքն էլ համոզված չի եղել՝ պարետի որոշումները հստակ պարտադրո՞ւմ են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել, թե ոչ:

Տիգրան Հակոբյանը նաև հայտնում է, որ հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել է դիմակ դնել:

Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու միջոցով լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու մասին մեկնաբանություններին, Հակոբյանը նշում է.

«Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսության հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար»:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։ Քաղաքացիներրը պետք է դիմակ կրեն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, տաքսիներում և անձնական ավտոմեքենաներում։

Իշխանությունները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի կանխել երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը։

Լրահոս
0