22:03 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10710

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին` մաղթելով բարօրություն և հաղթական ապագա։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք ընդհանուր արժեքների և պատմամշակութային առնչությունների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները»,–նշված է Փաշինյանի ուղերձում։

ՀՀ վարչապետն ասել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում համավարակի հաղթահարման հարցում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայտնի դարձավ` Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ էր նշանակել Ժան Կաստեքսին։

Ըստ թեմայի

Հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի վրա. Մակրոնը նամակ է գրել Սարգսյանին
Հայաստանը ծիածանների երկիր է. Ֆրանսիայի դեսպանը լուսանկարներ է հրապարակել
Ֆրանսիայի դեսպանը շարունակում է բացահայտել Հայաստանի գեղեցկությունը. լուսանկար
թեգերը:
Վարչապետ, շնորհավորանք, Ֆրանսիա, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ