00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին քայքայել օրգանիզմը

© Sputnik / Aram NersesyanМедсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат
Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկը Մանվելյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է Covid-19-ը վերածվել Գիյեն-Բարեի համախտանիշի, ու ինչպես է վարակը ստիպում մարդու իմունային համակարգին քայքայել ինքն իրեն:

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Հայաստանում կորոնավիրուսային վիճակագրությունը մտահոգիչ է, որովհետև հաստատված նոր դեպքերի ամենօրյա թիվը շարունակում է շատ բարձր մնալ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» ԲԿ–ի նյարդաբանության ծառայության ղեկավար, Հայաստանի նյարդաբանների միության փոխնախագահ Հովհաննես Մանվելյանը:

«Հասկանալի է, որ այս մարդիկ վաղուց են հիվանդ, բայց մենք նոր ենք կարողանում ճիշտ ախտորոշել և հետևել նրանց հիվանդության ընթացքին: Սա հաստատում է մի բան, որ մենք պարտավոր էինք ավելի լայն պոլիկլինիկական հետազոտություններ անել՝ Covid-ը ժամանակին հայտնաբերելու համար»,- ասաց նա:

Пациент в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Մասնագետը նաև նկատեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր են համարվում միայն այն դեպքերը, երբ առկա են թեստի դրական պատասխանները, մինչդեռ աշխարհում վաղուց արդեն թոքերի համակարգչային տոմոգրաֆիայով բացահայտված տիպիկ փոփոխությունները (матовое стекло) բավարար հիմք են Covid-19-ի ախտորոշման համար:

«Այս հիվանդությունը փոխում է մեր պատկերացումները բոլոր, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման, պաթո-ֆիզիոլոգիկական փոփոխությունների վերաբերյալ, որովհետև այն ընդգրկում է բազմաթիվ մեխանիզմներ: Մենք արդեն բավական հետաքրքիր դիտարկումներ ունենք՝ սեփական փորձով, թե ինչպես է այս հիվանդությունն ընթանում տարբեր կլինիկական պաթոլոգիաներով հիվանդների մոտ»,- ասաց Մանվելյանը:

Օրինակ՝ դիալիզ ստացող հիվանդները, որոնց մոտ առկա է արյան ջրիկացում, բժիշկ Մանվելյանի հավաստմամբ, կորոնավիրուսն անհամեմատ ավելի հեշտ են տանում, քան շատ երիտասարդ ու առաջին հայացքից ավելի առողջ մարդիկ:

Covid-19-ով հիվանդ մի պացիենտի մոտ թոքաբորբին զուգահեռ երկրորդ խնդիրն է զարգացել՝ պոլինեյրոպատիա: Հովհաննես Մանվելյանի խոսքով` այս հիվանդությունը նյարդերի լրջագույն ախտահարում է, որը շատ մոտ է Գիյեն-Բարեի համախտանիշին:

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Նման դեպքերն աշխարհում այս պահին ընդամենը մի քանիսն են, և հայ բժիշկները պատրաստվում են Հայաստանում գրանցված դեպքի մասին մանրամասն զեկույց ներկայացնել համաշխարհային հռչակավոր գիտաբժշկական ամսագրերում:

© Sputnik / Aram Nersesyan Հովհաննես Մանվելյանը
Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին քայքայել օրգանիզմը - Sputnik Արմենիա
Հովհաննես Մանվելյանը

«Սա նշանակում է, որ վիրուսը հանգեցրել է այնպիսի աուտոիմունային ռեակցիայի, որ օրգանիզմը սկսել է վերացնել սեփական պերիֆերիկ (ծայրամասային) նյարդերը: Բարեբախտաբար, հիվանդը շուտ ախտորոշվել է, անհրաժեշտ բուժումը ստացել, ու արդեն բավականին դրական դինամիկա կա»,- ասաց բժիշկը:

Մանվելյանը համոզված է, որ հիվանդության բոլոր դեպքերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն՝ թե՛ առողջացածները, թե՛ անգամ մահացածները, քանի որ խոսքը նոր տիպի վարակի մասին է, որի համաշխարհային տարածումը շատ ու շատ հարցեր է առաջ բերում:

Министр здравоохранения Арсен Торосян во время брифинга премьер-министра Армении (26 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան

«Մենք գործ ունենք մի ինֆեկցիայի հետ, որի համաշխարհային տարածվածությունը մեզ բերեց մի գաղափարի` եղբա՛յր, այստեղ, մի բան այն չէ: Եվ իսկապես այն չէ, որովհետև սա վիրուս է, բայց նրա բերած բորբոքային ռեակցիան է, որ խնդիր է դառնում: Երկաթն ազատվում է արյան հոսքից, և ազատ երկաթը նպաստում է պերօքսինիտրիտի առաջացմանը, որն իր բնույթով սուպեր օքսիդանտ է, և սկսում է քայքայել մեր հյուսվածքները, ուղղակի քայքայել: Այս պաթոլոգիական մեխանիզմի դեմ աշխատում է ցինկը՝ որպես երկաթի հակաազդեցիչ: Դրա համար քարոզում ենք ամեն հնարավորության դեպքում ցինկ ընդունել, նաև վիտամին D, որը բարձրացնում է սեփական իմունիտետը, այսինքն՝ ուղղված իմունիտետը, և ոչ թե այն իմունիտետը, որը քայքայում է սեփական օրգանիզմը»,-ասաց բժիշկը:

Պայքարը կորոնավիրուսի դեմ Հովհաննես Մանվելյանը կոչում է «պատերազմ», իսկ բժիշկների ու գիտնականների գործողություններն այդ պայքարում՝ «մարտավարական գործողություններ»: Այս փուլում գնահատել, թե կողմերից որն է հաղթել, կամ պարտվել, նրա համոզմամբ, դեռ շատ շուտ է:

«Կարծում եմ` մենք պետք է այդ ուժը գտնենք մեր մեջ, որպեսզի համապատասխան մասնագետների քննարկման առարկա դարձնենք, թե ինչն արվեց ճիշտ ու ինչը՝ սխալ: Իմ կարծիքով` նման համաճարակները մոտ ապագայում դեռ ավելի հաճախ են լինելու: Եվ մենք առաջիկայում պետք է շատ ավելի պատրաստ լինենք այսպիսի «հրաշալի» խնդիրներին, որոնց մեր առողջապահական համակարգն իհարկե, պատրաստ չէր, և չէր էլ կանխատեսում նման ծանրության ու նման քանակի հիվանդներ»,- ասաց բժիշկը։

Հայաստանի առողջապահական համակարգի ամենաթանկ ռեսուրսն այսօր, բժիշկ Մանվելյանի համոզմամբ, մարդկայինն է՝ գրագետ ու իրենց գործին նվիրված բժիշկներն ու բուժքույրերը:

Ինչու է ԱՄՆ–ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելանում. Թրամփն ունի պատասխանը

Հովհաննես Մանվելյանը զարմանում է, որ վարակի նկատմամբ նախնական անլուրջ վերաբերմունքին զուգահեռ առողջապահության նախարարությունն ի սկզբանե չհարցրեց նաև հայաստանյան մասնագետ-վարակաբանների կարծիքը, այլ պայքարը մեկնարկեց սեփական ուժերին ու գիտելիքներին համապատասխան:

Այսօր այդ բացը փորձ է արվում շտկել մասնագիտացված բուժհիմնարկների կազմակերպմամբ ու կենտրոնացված կառավարման անցնելով: Բայց թե որքանով դա կօգնի Covid-19-ի դեմ պատերազմում, Մանվելյանը դժվարանում է կանխատեսել:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

Սեփական փորձը հարստացնելու համար հայ մասնագետները հետևում են ոչ միայն իրենց պացիենտների հիվանդության ընթացքին, այլև համաշխարհային գիտական հրապարակումներին: Covid-19-ի՝ մարդկությանը հայտարարած պատերազմում, Հովհաննես Մանվելյանի համոզմամբ, մարդկությունը նախ պետք է հասկանա, թե ինչի դեմ է պայքարում:

Լրահոս
0