00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար

© Sputnik / Asatur YesayantsЛидер фракции "Процветающая Армения" Гагик Царукян (18 июня 2020). Еревaн
Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց հարցը չլուծի, ապա խոշոր առևտրի կենտրոնի աշխատակիցները պարզապես գործադուլ կսկսեն։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի շուրջ 70 աշխատակիցներ նրան նամակ են գրել՝ խնդրելով վերանայել տաղավարների վարձավճարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով բացահայտել իր անունը։

© Sputnik / Stringer«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի շուրջ աշխատակիցների նամակը
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար - Sputnik Արմենիա
«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի շուրջ աշխատակիցների նամակը

Առևտրի կենտրոնում ավելի քան հազար առևտրային կետ-տաղավարներ կան։ Դրանցից մոտ 70-ը VIP կոչվող փակ հատվածում են։ Կենտրոնի բացման օրվանից առևտրային կետի ամսական վարձավճարը 125 հազար դրամ էր, իսկ հունիսից գումարը բարձրացել է 25 հազար դրամով ՝ դառնալով 150 հազար դրամ։

© Photo : Facebook / ԱՌԻՆՋ ՄՈԼ Առևտրի Կենտրոն Arinj Mall«Առինջ մոլ» առևտրի կենտրոն. արխիվային լուսանկար
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար - Sputnik Արմենիա
«Առինջ մոլ» առևտրի կենտրոն. արխիվային լուսանկար

«Արտակարգ դրության և համաճարակի պայմաններում առանց այն էլ մեզ մոտ ոչ ոք չի գալիս, իսկ հիմա նրանք վարձավճարը նվազեցնելու փոխարեն, ընդհակառակը, բարձրացրել են»,-ասաց աշխատակիցը:

Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անօրինական գործարքներ Առինջ գյուղում. ԱԱԾ-ն Ծառուկյանի դեմ երրորդ քրգործն է հարուցել

Նա նշեց, որ առևտրային կետերից շատերն օրական 1000 դրամ էլ չեն վաստակում, որոշներն էլ ընդհանրապես փակվել են։

Նախօրեին նրանք բանավոր դիմել են առևտրի կենտրոնի ղեկավարությանը՝ խնդրելով վերանայել գները, սակայն նրանց պատասխանել են, որ իրենք պարտք ունեն, այդ պատճառով էլ դա հնարավոր չէ։

«Գագիկ Ծառուկյանի անունով նամակ ենք գրել, հույս ունենք, որ մեր հարցը կլուծվի»,- նշեց աշխատակիցը։

Այս պահին նամակը ստորագրել են շուրջ 70 կետերի վարձակալներ։ Սակայն եթե նրանց մերժեն, ապա մնացած բոլորը նույնպես պատրաստ են աջակցել (ավելի քան 700 մարդ) նրանց և դուրս գալ գործադուլի։

Նշենք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը բացվել է 2015 թվականի սկզբին։

«Առինջ մոլում» այլևս չեն ընդունում «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներին

Հիշեցնենք՝ դեռ ապրիլին ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։ Առևտրի կենտրոնի տնօրեն Մանվել Հակոբյանն այս մեղադրանքը չի ընդունում։ Նա ՊԵԿ–ի գործողություները որակում է որպես շոու։

Ярмарка в Ереване - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը մտել է «Առինջ մոլ». շուրջ 40 տեսուչ 7 ժամ ստուգում են ֆինանսական փաստաթղթերը

Հիշեցնենք նաև` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին

Լրահոս
0