06:03 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1583)
11310

Առաջիկայում մարզերում նույնպես կլինեն այնպիսի վայրեր, որտեղ կամավորները դիմակ կբաժանեն քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանում հայտնվել են կետեր, որտեղ մարդկանց դիմակ են բաժանում, նաև իրազեկում կորոնավիրուսից պաշտպանվելու ձևերի մասին։

«Վարչապետի աշխատակազմի և հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ` Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում, ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Երևանում գործում է 36 կետ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

Նա հայտնել է նաև, որ շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում։

Հունիսի 3-ին պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում էր կայացրել, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք։

Մեկ օրում գրանցվել է 330 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 936

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1583)

Ըստ թեմայի

«Առանց դիմակ, իրար վրա...». Սուրբ Հովհաննես մատուռում դարձյալ կուտակումներ են
Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը
Շուկայում պաշտպանիչ դիմակների պրոֆիցիտ կա. գործարանային դիմակը կարող է դառնալ պարտադիր
թեգերը:
Երևան, կամավոր, դիմակ, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ