22:44 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1359)
110 0 0

Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը կավելանա. օրական 3000 թեստավորում կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի։ Մամուլի ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով Հայաստանում արվող թեստերի քանակի հնարավոր աճի մասին։

«Նոր լաբորատորիաներ կգործեն Իջևանում, Մարտունիում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» ԲԿ–ներում։ Նոր ՊՇՌ սարքեր, պահարաններ ենք գնում հիմա, քանի որ եթե ուզում ես ունենալ լավ, որակյալ, հավաստի աղբյուրներով լաբորատորիա, պետք է հսկայական ջանքեր գործադրես։ Այնպես չէ, որ համաճարակաբաններն ու մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, սակայն այնպես էլ չէ, որ չենք ավելացրել»,–ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ եթե այսօր Հայաստանում օրական շուրջ 2500 կորոնավիրուսի թեստավորում է իրականացվում, ապա առաջիկայում դրանց թիվը կավելանա ու կհասնի 3000–ի։

1-3 շաբաթում միայն պետպատվերով իրականացվող թեստերի քանակը կհասնի 3000–ի, իսկ մասնավոր կենտրոնների թեստավորման թվերն էլ որ գումարվեն դրան, կդառնա, որ օրական 4000 թեստ է արվում Հայաստանում։

Թորոսյանը վստահեցրեց, որ որևէ մեկը դուրս չի մնում գործընթացից, այսինքն` ախտանշաններով բոլոր քաղաքացիներին թեստավորում են։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի փայտիկներ չեն ունեցել, սակայն բուն թեստի դիֆիցիտ չի եղել։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Նախարարը վստահեցրեց` 160 000 փայտիկներ են գնել, ինչպես նաև 60 000 թեստ։ Նա հիշեցրեց, որ շուտով հայկական արտադրության թեստերն էլ «կմիանան» գործընթացին։

Հիշեցնենք` հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 285 դեպք, որոնցից 16 907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 711 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 125 088 թեստավորում:

Կորոնավիրուսը շարունակում է գրավել աշխարհը. հակավարկանիշի առաջատարների եռյակը փոխվել է

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1359)

Ըստ թեմայի

Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում
Հայաստան հասած նոր թեստերի պատասխանը 75 րոպեում պարզ կլինի
Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել. 100 000 հայկական արտադրության թեստ կունենանք
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ