16:57 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (450)
392 0 0

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները կարող են միջնորդություններ ներկայացնել դատարան, քանի որ դատախազների միջնորդությունը չբավարարվեց։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների ներկայացրած միջնորդությունը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քոչարյանը մասնակցում է նիստին։ Նշենք, որ դատախազները միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ միջնորդություններ ներկայացնելու իրավունքը, քանի որ այդ կերպ, ըստ դատախազների, Քոչարյանի պաշտպանները ձգձգում են նիստերի ընթացքը։

«Դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսգրքերով չկան այնպիսի հստակ չափանիշներ, որոնք դատարանին հնարավորություն կընձեռեին սահմանազատելու միջնորդության ներկայացման իրավունքի չարաշահում հասկացությունը։ Ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»,–ասաց դատավորը։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին` ժամը 13։00-ին։

Նշենք, որ դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ այսօր քննարկվելու է դատախազների` հունիսի 23-ին ներկայացրած միջնորդությունը, ըստ որի` Քոչարյանի պաշտպանները ձգձգում են նիստերը, և այս փուլում դատարանը չպետք է միջնորդություններ ընդունի նրանցից։  

Սակայն Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ ինքն ավելի վաղ է միջնորդություն ներկայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Պողոսյանի խոսքով` դատավորը նախ պետք է քննի իր միջնորդությունը, հետո նոր միայն դատախազի ներկայացրածը։ Դրանից հետո Միհրան Պողոսյանի և գործով մյուս ամբաստանյալների պաշտպաններն առարկեցին դատախազության ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Փաշինյան-Քոչարյան հանդիպումը դատարանում հետաձգվում է մինչև սեպտեմբեր

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (450)

Ըստ թեմայի

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը
Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը
«Տանը». Ռոբերտ Քոչարյանի տեսքն ուրախացրել է հետևորդներին. լուսանկար
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), միջնորդություն, դատախազ, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ