00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոնե պատմաբաններից ամաչեր. Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին

© Photo / official site of the Prime minister of RAСовместное выступление премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен
Совместное выступление премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգյանը շեշտում է՝ եթե Ղարաբաղյան հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաընկերություններից մեկին տված վերջին հարցազրույցին։

«Պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Глава МИД Армении Зограб Мнацаканян во время интервью общественному телевидению Карабаха (4 июля 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի անվտանգությունը երբեք վտանգի տակ չի դրվի. Մնացականյանը` բանակցությունների մասին

Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիևւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին»,- գրել է Մանե Գևորգյանն ու թվարկել անտիկ հեղինակներից մի քանիսի՝ Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի և այլոց աշխատությունները, ինչպես նաև եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերը, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։

Եթե Ադրբեջանի նախագահը չի վստահում այս հեղինակներին, ապա վարչապետի խոսնակը խորհուրդ է տալիս գոնե 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին կարդալ, որոնց մի մասը ոչ միայն  հարուստ տեղեկություններ է հաղորդել Հայաստանի մասին, այլև ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով՝ շփվել է հայ քրիստոնյա բնակիչների հետ։

«Հակառակ դեպքում 19-րդ դարի որևէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը և Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում։ Կարծել ենք, թե պարոն Ալիևի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռևս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչև պարոն Ալիևի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնն էր»,- գրել է Գևորգյանը։

Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ

Նա նաև անդրադարձել է Ալիևի այն պնդումներին, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:

«Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչև 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիևի գիտելիքները»,- իր սուր գրառումը շարունակել է Մանե Գևորգյանը։

Дорога Варденис-МАртакерт - Sputnik Արմենիա
Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

Ալիևն իր հարցազրույցում նաև դժգոհություն է հայտնել Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից։ Գևորգյանը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանն Արցախի քաղաքացիների իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել, մինչդեռ Ալիևի տեսանկյունից հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը»,- նշել է Մանե Գևորգյանն ու ավելացրել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը չկարգավորման հարցում մեղադրելու փոխարեն Ալիևը միայն պետք է ինքն իրեն մեղադրի՝ քննարկումների կառուցողական դաշտից վաղուց հեռանալու համար:

Նշենք, որ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։ Նա նշել էր, որ երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը խախտում է բանակցությունների էությունը։

Լրահոս
0