11:34 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Սահմանադրագետների մեկնաբանմամբ` եթե ՀՀ նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը, ապա պետք է կա՛մ դրա վերաբերյալ դիմի ՍԴ, կա՛մ այդ իրավունքը զիջի ԱԺ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ասաց, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և ՍԴ էլ չդիմի, ինքը կստորագրի այն:

«Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ ինձ համար կբացվի օրենքով սահմանված այդ հնարավորությունը»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ այս թեմայով չի խոսել ու նրա ծրագրերից տեղյակ չէ: Բայց սահմանադրագետների քննարկումներին հետևել է ու տեղյակ է, որ մի մասի համոզմամբ` այն պահից սկսած, երբ ՀՀ նախագահն իրեն նամակով տեղեկացրել է, որ չի ստորագրելու, ինքն իրավունք ունի ստորագրելու: Մինչդեռ, մյուս մասը (իր պնդմամբ՝ գերակշիռ մասը) կարծում են, որ ինքը ստորագրելու իրավունք է ստանում միայն 21 օր հետո:

Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացե, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Նախ պետական շահեր, նոր միայն անձնական. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սահմանադրության օրը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունը հուլիսի 1-ին հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ինքը չի ստորագրելու:

Սահմանադրագետների մեկնաբանմամբ` եթե ՀՀ նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը, ապա պետք է կա՛մ դրա վերաբերյալ դիմի ՍԴ, կա՛մ այդ իրավունքը զիջի ԱԺ նախագահին:

Արմեն Սարգսյանը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը

Ըստ թեմայի

80 կողմ, 1 դեմ. ԱԺ–ն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները
Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ
Եթե Սահմանադրության նորմերը չհարգենք, քաոս կունենանք. Արա Ղազարյանը`մայր օրենքի մասին
թեգերը:
Օրենք, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, ԱԺ, Նախագահ, Արմեն Սարգսյան, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ