09:26 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց` ըստ Ընտրական օրենսգրքի` ԿԸՀ–ի կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ` ընտրության արդյունքներն ամփոփելիս։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստանին» ԱԺ–ում ևս մեկ մանդատ տալու դիմումը։

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

Հարցն այն է, որ Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու այժմ անկախ պատգամավոր է։ Դրանից հետո ԼՀԿ–ի ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ` իրենց ևս մեկ մանդատ տալու համար։ Նա իր դիմումը հիմնավորել է` ասելով, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խմբակցությունը ստացել է 18 պատգամավորական տեղ ՝ հաշվի առնելով պատգամավորական մանդատների 1/3-ը ընդդիմությանը տրամադրելու` օրենսդրության պահանջները:

«ԿԸՀ–ն որոշել է մերժել ԼՀԿ–ի դիմումը։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում»,–ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ըստ Ընտրական օրենսգրքի` ԿԸՀ–ի կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ` ընտրության արդյունքներն ամփոփելիս։ Նրա խոսքով` ընտրության արդյունքներն ամփոփվել են, մանդատները բաշխվել են, և դրանից հետո ԿԸՀ–ն իրավասու է որևէ մեկին մանդատ տրամադրել բացառապես այն դեպքում, երբ թափուր մանդատ կառաջանա։

Մուկուչյանը նշեց` ԿԸՀ–ն ընտրություններից հետո մանդատների բաշխման հարցում ընդունվել է հստակ որոշում, դա որևէ մեկը չի վիճարկել։

Նշենք, որ այս պահին ԼՀԿ–ն Ազգային ժողովում ներկայացված է իր 17 պատգամավորներով։

Հիշեցնենք, որ դեռ 2019-ի սեպտեմբերի 6-ին Բաբաջանյանը Facebook–իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ լքում է ԼՀԿ–ն։

«Նոր խորհրդարանն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից ու մարտահրավերներից», - գրել էր Բաբաջանյանը՝ հավելելով, որ ասածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ ընդդիմադիրներին՝ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»:

Բաբաջանյանն, ի դեպ, անկուսակցական է։

Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները

Ըստ թեմայի

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը
Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին
Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Տիգրան Մուկուչյան, մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)

Գլխավոր թեմաներ